Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը

Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը
01.06.2025 | 12:38

Այս հարցին անդրադառնալու շարժառիթը մեր հանրության մեջ տիրող մեծ խառնաշփոթն է։ Ոմանք ապրում են՝ անտարբեր ամեն ինչի հանդեպ, մյուսները զբաղված են անձնական կամ խմբային շահերը սպասարկելով, կան բոլորին գովերգողներ կամ արհամարհողներ ու մերժողներ, կան նաև այնպիսիք, որ խանգարող հանգամանք են համարում հայրենիքն ու հայրենասիրությունը։ Մինչդեռ մարդկության պատմությունը սկսվում է հայրենիքից ու նրան նվիրված իրական ստեղծագործ սիրուց։ Իմ կարծիքով, այդ սերը չպետք է կրավորական լինի, այլ պետք է առաջ մղող ու տվյալ հանրության զարգացումն ապահովող ուժ լինի։ Մեզ համար դա ուղիղ առնչություն ունի Արդարության և Արարչագործության հետ։ Այն բանական հասկացություն է և սկսվում է ընտանիքից՝ ներառելով այն բնատարածքը, որը որպես պարգև է տրված։ Հենց այս հանգամանքն է, որ տունն ու բնատարածքը սրբավայրի է վերածում։ Ահա թե ինչու են սարերն ու ձորերը, գետերն ու ծովերը ծիսական խորհուրդ ձեռք բերում, հարստանում մարդկային ստեղծագործ աշխատանքով: Ի դեպ, անկախ մեր ցանկությունից՝ այս մշակութային իրողությունները վավերական ու գրանցված են տիեզերական հիշողության մեջ։ Նույնիսկ երբ դրանք բարբարոսաբար ոչնչացված են կամ ձևախեղված, միևնույն է, ունեն իրենց տերերը և համարվում են համամարդկային արժեքներ՝ հոգևոր սնունդ տալով ողջ աշխարհին։ Ուստի, հայրենիքը սկսվում է սեփական տնից, ապա ներառում է բակը, փողոցը, համայնքը, պետությունը, բնօրրանն ու ողջ տիեզերքը. չէ՞ որ այն ևս ստեղծված է հենց մեզ համար։

Խնամենք, զարգացնենք ու պահպանենք մեր սրբազան հայրենիքն ու նրան սպասարկող ազգային պետությունը։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ