Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մայր Աթոռը սոսկ հասցե չէ

Մայր Աթոռը սոսկ հասցե չէ
07.07.2025 | 13:19

Նիկոլ Փաշինյանի «պարականոն ծոմապահությունն» ավարտվեց: Այսօր կրկին, իրեն բնորոշ ցինիզմով ու անբռնազբոսությամբ, արտահայտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ՝ գրելով. «… Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Վեհափառ հայրապետի նկատմամբ այսպիսի ֆամիլյարության դրսևորումը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրա անձի և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նպատակադրված աշավի և իր քաղաքական նպատակների իրագործման ծրագրի նոր՝ առավել կոշտ փուլի մեկնարկ:

Նկատեք, որ իր ուժային ճնշումների հասցեն ոչ թե եկեղեցին է նշված, որպես թիրախ, այլ զուտ փոստային հասցե՝ GPS-ի լոկացիա: Դա ոչինչ չի՞ հիշեցնում, նույն GPS-ի տրամաբանությամբ չէի՞ն ադրբեջանցիները գրավում Գորիս-Կապան ավտոճանապարհը, Տեղ գյուղի և Սև լճերի հայկական դիրքերը, Շուռնուխի տները և մյուս վայրերը, այդ GPS-ով չէ՞ր, որ «սահմանազավթում» արեցին Կիրանցում:

Երբ վայրը բնորոշում ես ինչ-որ հասցեով կամ կոորդինատներով, դրան զրկում ես բովանդակությունից: Մայր Աթոռի դեպքում Փաշինյանը ջնջում է վայրի խորհրդավորությունը (սակրալությունը), բարոյական անձեռնմխելիությունը՝ ազատություն տալով ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ հաջորդ գործողությունների համար: Ձևական առիթը կգտնի, դա իր համար խնդիր չէ: Եթե ոչինչ էլ չլինի, ապա Կաթողիկոսին կկապի սրբազանների գործի հետ՝ իբր նա սատարում է «հեղաշրջողներին»:

Դրանով նա միանգամից երկու խնդիր կլուծի՝ ձերբակալել կամ վնասազերծել Կաթողիկոսին և Ալիևին առիթ տալ հայտարարելու, թե Հայաստանում էքստրեմիստներ ու ռևանշիստներ կան: Ու եթե Փաշինյանը «պատշաճ» համարձակություն կամ կամք չդրսևորի դրանց դեմ պայքարում, Ալիևը ոչ մի վայրկյան չի վարանի անմիջական ներխուժում իրականացնել և հարցը լուծել «իր միջոցներով»:

Ալիևին հենց դա է պետք, որին էլ նպաստում է Նիկոլ Փաշինյանը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ