Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Պետք է հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք

Պետք է հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք
13.07.2025 | 11:37

Ես՝ որպես ԱԱԾ նախկին աշխատակից, ով ունի համապատասխան կրթություն, գիտելիք և աշխատանքային փորձ, փորձել եմ վերլուծել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը և Ձեզ եմ ներկայացնում դրա արդյունքները (նպատակը պարզ կլինի իմ հետագա գրառումներից)։

Եվ եթե մենք ցանկանում ենք կանխել եկեղեցին քայքայելու այս օպերացիան, ապա նախ և առաջ պետք է հասկանանք՝ ինչի հետ մենք գործ ունենք.

Եկեղեցու դեմ իրականացվող «օպերացիան», ըստ իմ մասնագիտական վերլուծության, միանշանակ չի արվում հախուռն և պահի «քաղաքական» նպատակահարմարությունից ելնելով։ Դրա մասին են վկայում իշխանությունների կողմից իրականացվող քայլերը, դրանց հաջորդականությունը, բովանդակությունը և առաջացվող հետևանքները։

Բոլոր գործողությունները նախապես մանրամասն մշակված և պլանավորված են, քանի որ առաջին հայացքից իշխանության աբսուրդ թվացող և ոչ իրատեսական քայլերը, ի վերջո, բերում են արդյունքների։

Արձանագրենք, որ ոչ ՀՀ ԱԱԾ-ում և առավել ևս ոչ էլ «ՔՊ»-ում գոյություն չունեն այնպիսի վերլուծական կենտրոններ և պոտենցիալ, որոնք ի վիճակի են պլանավորել նման մասշտաբի օպերացիա։

Հետևաբար, մենք գործ ունենք օտարերկյա հատուկ ծառայությունների (այսինքն՝ ՀԱՄԱԿԱՐԳԻ, սրա գիտակցումը շատ կարևոր է) հետ (թե ո՞ր երկրի հատուկ ծառայությունների՝ դա թողնում եմ ձեր տրամաբանությանը)։

Նմանատիպ օպերացիա իրականացնելու համար յուրաքանչյուր կայացած հատուկ ծառայություն պետք է իրագործի մոտավորապես հետևյալ քայլերը․

1. Ուսումնասիրի Հայաստանի բնակչության վերաբերմունքը ՀԱԵ-ի նկատմամբ։

2. Ուսումնասիրի Հայաստանի բնակչության վերաբերմունքը կրոնի հանդեպ։

3. Ուսումնասիրի ինչքանով է հայ ժողովուրդը պատրաստ կանգնել եկեղեցու կողքին անհրաժեշտության դեպքում (վերը նշված 3 քայլերն իրականացվում են տարիների՝ միգուցե տասնամյակների ընթացքում)։

4. Օգտագործելով տեղեկատվական և քարոզչական տեխնոլոգիաները (ոչ միայն ԶԼՄ-ների միջոցով, այլ նաև բամբասանքների տարածման, քանի որ դրանք երբեմն ավելի արդյունավետ են) տարածել ժողովրդի շրջանում հակաեկեղեցական՝ ավելի կոնկրետ՝ հեգևորականների դեմ տրամադրություններ։

5. Ուսումնասիրի հայ հոգևորականներին Հայաստանում և արտերկրյա թեմերում, հատկապես կուսակրոններին, որպես ավելի խոցելի խումբ, նրանց միջից առանձնացնելով ավելի «աշխարհիկներին», ինչից հետո տարբեր օպերատիվ-հետախուզական՝ այդ թվում օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում հավաքագրի տեղեկատվություն նրանց կողմից հնարավոր ֆինանսական չարաշահումների, տարբեր՝ ոչ ցանկալի անձանց հետ կապերի, ինչպես նաև սեռական բնույթի կապերի վերաբերյալ։

6. Ստացված տվյալների արդյունքում նրանց շրջանում հավաքագրել որոշ հոգևորականների՝ հատկապես սեռական բնույթի վարկաբեկիչ նյութերի ճնշման ներքո։

7. Նման անձանց, արդեն որպես տեղեկատվության աղբյուր «օգտագոործել» Մայր Աթոռի ներքին իրավիճակը հասկանալու համար։ Կարևոր է, որ այդ «հավաքագրվածները» լինեն Հոգևոր Խորհրդի անդամներ, որոնք անհրաժեշտ պահին ազդեցություն կունենան որոշումներ կայացնելու վրա։

8. Ի հայտ բերի այնպիսի անձանց շրջանակ, որոնք հակակրանք ունեն եկեղեցու և հոգևորականների դասի հանդեպ (այդ թվում կարգալույծ եղած հոգևորականներ)։

9. Նման անձանց միջոցով իրականացնել քայլեր, որոնց նպատակն է կոտրել հայ հասարակության շրջանում արմատավորված կարծրատիպերը։

Խոսքը վերաբերվում է Վեհափառ Հայրապետի ոչ միայն անձի այլ նաև կարգավիճակի և «անձեռնամխելի» ստատուսի շուրջ առկա կարծրատիպերին - օրինակ Վեհափառ Հայրապետի մեքենայի շրջափակումը, Վեհափառ Հայրապետի ազատ տեղաշարժի արգելափակումը, ինչպես եղավ 2024թ-ի մայիսի 28-ին Սարդարապատում (այդ օրը ես ահազանգում էի, որ իրավիճակը զարգանալու է այս մակարդակի, բայց, ցավոք, իմ ահազանգը մնաց անարձագանք)։

10. Իրականացնելով արդեն վերը նշված նախապատրաստական աշխատանքները՝ հատուկ ծառայությունները սովորաբար անցնում են ակտիվ քայլերի. տվյալ դեպքում պայմանական «Չուլան» օպերացիային, որը ներառում է հոգևորականության և ՀԱԵ շուրջ առկա կարծրատիպերի՝ ավելի ճիշտ տաբուների կոտրմանը, օրինակ, հոգևորականներին ավազանի անունով դիմելը, նրանց բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ մեղադրելը, այնպիսի թեզերի տարածումը, որոնք ըստ նախնական ձեռքբերված վերլուծական տվյալների, կբերեն կանխատեսելի արձագանքի ժողովրդի շրջանում՝ այսինքն ժողովուրդն այդ խայծը կուլ կտա։

Այսինքն՝ նրանք արդեն նախապես ունեն հստակ վելուծություն, որ ժողովրդի մի հատված անտարբեր է Եկեղեցու և ընհանրապես Հայաստանի նկատմամբ, իսկ մյուս հատվածը կտրվի նախապես մշակված մանիպուլացիային, քանի որ այդ ամենը կպարունակի կիսաճշմարտություններ։

Ժողովդրի մնացյալ հատվածն էլ կազմակերպված չէ, ուստի չի կարողանա ցույց տալ համակարգված դիմադրություն։

11. Մեկուսացնել ամենաազդեցիկ հոգևորականին, տվյալ դեպքում՝ Միքայել Սրբազանին։

Այս ամենից հետո ամենայն հավանականությամբ հաջորդելու են հետևյալ քայլերը․

12. Ուժայինների և հավատքի ու եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների միջոցով կկազմակերպվի գրոհ Վեհափառ Հայրապետին մեկուսացնելու և «հոտը» առանց «հովվի» թողնելով նպատակով։

13. Գիտակցելով, որ հնարավոր չէ ամբողջությամբ կասեցնել կամ դադարեցնել ՀԱԵ-ի գործունեությունը ամենաարդյունավետ տարբերակը այս դեպքում հանդիսանում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը, այսինքն՝ Եկեղեցու ներսից պառակտումը։

Վեհափառի մեկուսացումից հետո անհրաժեշտ պահին ի հայտ կգան նախկինում հավաքագրված հոգևորականները, որոնք կսկսեն կամաց-կամաց թեզեր շրջանառել Վեհափառին «փոխարինելու» անհրաժեշտության վերաբերյալ՝ իբր եկեղեցու բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով։ Այստեղ բնականաբար կհայտնվեն որոշ համախոհներ և այս երկպառակտության «որդը» կսկսի ներսից «խժռել» եկեղեցին (մենք արդեն տեսել ենք այս սցենարի նախերգանքը Արամ Ա-ի միջոցով, բայց սա միայն սկիզբն է)։

14. Այս անձանց միջոցով կառաջարկվի կազմակերպել Վեհափառի նոր ընտրություններ, որին ոմանք կհամաձայնվեն, իսկ ոմանք, բնականաբար՝ ոչ։

15. Իշխանությունների օժանդակությամբ կիրականացվեն այդ շինծու ընտրությունները, որի ընթացքում ընտրված «Վեհափառը» չի ընկալվելու հոգևորականների մեծամասնության կողմից որպես Ամենայն Հայոց Հայրապետ, ինչի արդյունքում Եկեղեցին կկիսվի «ներկաների» ու «նախկինների» միջև։

Այս պարագայում որոշումների վրա ազդեցություն չունեցող հոգևորականները պետք է սստիպված լինեն ընտրել, թե որ թևին են աջակցում ու նույնիսկ եթե 95 տոկոսը աջակցի Գարեգին Բ-ի թևին, միևնույնն է եկեղեցին բաժանելու խնդիրը արդեն լուծված կլինի։

Դրա հետևանքներին, ինչպես նաև՝ անկախ նրանից, ինչ վերաբերմունք ունեք դուք հոգևորականների կամ կրոնի հանդեպ, եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտության մասին կխոսեմ իմ հաջորդ գրառմամբ։

Հաջորդ գրառմամբ ես նաև կհիմնավորեմ, թե ինչու է այս հարցը առավել կարևոր բոլոր այն խնդիրներից, որոնք մենք ունեցել ենք մինչ այժմ։

Դրանից հետո կներակայացնեմ իմ առաջարկը, թե ինչպե՞ս կարելի է խափանել այս հստակ մշակված ծրագիրը։

Իհարկե ժամանակը շատ սուղ է, բայց դեռևս բոլոր հնարավորությունները սպառված չեն։

Վերը նշվածը ես բազմիցս խոսել եմ առանձնազրույցների ընթացքում, սակայն իրավիճակը ստիպում է խոսել հանրային։

Մհեր ՏԵՐ-ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ