Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի անվտանգության երաշխավորն է

Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի անվտանգության երաշխավորն է
20.07.2025 | 13:32

920 թվականին Թուրքիան խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝ Խորհրդային Միության փոխարեն ընտրելով ամերիկյան, հետագայում՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը։

Հասկանալով թուրքական վտանգները՝ ԽՍՀՄ կայսրությունը հատուկ զորքեր տեղակայեց Թուրքիայի և Հայաստանի սահմանին և օգնեց Հայաստանի գործոնի ուժեղացմանը։

2020 թվականին Թուրքիայից ծնված Ադրբեջանն էլ խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝կրկին ընտրելով ամերիկյան ու բրիտանական ուղղությունը։

Այսօր էլ ռուսական կայսրությունը հասկանում է թուրքական վտանգները, բայց կկարողանա՞ արդյոք դիմակայել դրանց՝ հարց է։

Պատահական չէ, որ 2020-2024 թվականներին, Պուտինի «սիրուհի» խաղալուց հետո, Իլհամը հանկարծ թռավ Թրամփի գիրկը, ծանր մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, անվանում օկուպանտ, Ուկրաինային կոչ է անում հետ գրավել իր տարածքները, ակնարկում, թե Ռուսաստանը տեղ չունի մեր տարածաշրջանում։

Այս ամենը հիմա արվում է բացառապես Սյունիքի մարզի համար, որպեսզի ռուսական գործոնը չեզոքացվի, իսկ ռուսների հնարավոր դիմադրությունը՝ տապալվի։

Այս պահին Սյունիքի մարզի համար թուրքական, բրիտանական ու ամերիկյան ծավալապաշտական ծրագրերին դիմադրում են ընդամենը երկու երկրներ՝ Ռուսաստանը և Իրանը։ Եթե հաջողվի կոտրել այս երկու երկրների դիմադրությունը, ապա օրերի հարց է հենց թուրքական բանակով օկուպացնել Սյունիքը, այն, ինչ 1920-ին չհաջողվեց անել, քանի որ Գարեգին Նժդեհն էր պաշտպանում Սյունիքը։

Հիմա, ցավոք, չկա Գարեգին Նժդեհ։ Չեմ էլ տեսնում որևէ հայ բարձրաստիճան զինվորականի, ում արյան մեջ Նժդեհ կա։

Ծանր, շատ ծանր շրջան ենք ապրում։ Գուցե շատ ավելի ծանր, քան 1920-ին էր, քանի որ այն ժամանակ ունեինք Նժդեհ, Անդրանիկ, Դրո, Մախլուտո, իսկ ո՞վ ունենք այսօր։

Պիտի կարողանանք դիմանալ այս անասելի ծանր փորձությանը և հաղթահարելու դեպքում սկսել մերօրյա Նժդեհների ու Անդրանիկների կերտումը։ Հույս եմ պահում, որ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերը իրենց բնակության երկրների իշխանություններին, հատկապես Ռուսաստանի և Իրանի կառավարություններին կկարողանան բացատրել այս պահի կարևորությունը և դրա հետագա ազդեցությունը հենց իրենց երկրների վրա։

Չլինի Սյունիքը, կարճ ժամանակ անց չի լինի Իրանի հյուսիսը, չի լինի Ռուսաստանի հարավը, չի լինի Չինաստանի հյուսիս-արևելքը։

Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի անվտանգության երաշխավորն է։

Պիտի լինի՛ Սյունիքը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ