Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հարստանալու տենչով մոտիվացված մրցակցությունն ավելի է լարում առանց այդ էլ լարված իրավիճակն աշխարհում

Հարստանալու տենչով մոտիվացված մրցակցությունն ավելի է լարում առանց այդ էլ լարված իրավիճակն աշխարհում
25.10.2024 | 06:55

Խորհրդային Միության հարուստ փորձը դեռևս իր բազմակողմանի գնահատականը չի ստացել, մի բան, որի կարիքը ժամանակակից հարափոփոխ աշխարհը կարող է շատ ունենալ։

Այն երկբևեռ աշխարհ ստեղծելու առաջին փորձն էր, որը կարող է լուծումներ հուշել նոր, բազմաբևեռ աշխարհի կառուցման ժամանակ, որն էլ, ինչպես ցույց է տալիս BRICS-ի դինամիկան, դարձյալ տենդենց ունի դեպի երկբևեռությունը։

Այս հարցի քննարկումը, հաշվի առնելով ռուս ժողովրդի մինչև վերջ չուսումնասիրված ունիկալ հատկությունները և նրա կողմից նախաձեռնված համաշխարհային պատմության մեջ իրենց նմանը չունեցած երկու քայլերը՝ խորհրդային իշխանության հաստատման և ներկայում Արևմուտքի 500-ամյա գերիշխանության դեմ դուրս գալու տեսքերով, բազմաթիվ տեսանկյուններից մարդկությանը կտանի իր պատմության, պրոբլեմաշատ ներկայի ու ռիսկերով լի ապագայի հարցերի վերագնահատմանը։

Ամենակարևոր և առաջին հայացքից աննշան թվացող հարցը, որը պետք է հուզի մարդկությանը, դա մարդկանց բարեկեցիկ ու անհոգ կյանքի և դրան ուղեկցող պասիոնարության կամ ապրելու կամքի կապն է։

Ավելի հասկանալի լեզվով այս հարցը կհնչի հետևյալ ձևով՝ տևական բարեկեցիկ ու անհոգ կյանքը մարդկանց դարձնում է անկամ ու վախկոտ, որի հետևանքով նրանք, շատ հեռանալով իրենց կյանքի կենսաբանական հիմքերից, անկարող են դառնում հաղթահարել կյանքում հանդիպող դժվարությունները։

Այս իմաստով հայտնի է Հռոմի դասական օրինակը, որի փառապանծ պատմության վերջին ու անկումային մասը հագեցած էր շատակերությամբ ու օրգիաներով, որը նրանց պասիոնարության ու ապրելու կամքի անվերադարձ կորստի անմիջական հետևանքն էր։

Այս առումով գոյություն ունի պասիոնարության ու ապրելու կամքի չվերադարձի կետ (point of no return, точка невозврата), որն անցնելուց հետո տվյալ հանրությունը կամ ժողովուրդը բախվում է սեփական անվտանգության հետ կապված անլուծելի պրոբլեմների հետ։

Հենց այս իմաստով էլ կարիք է զգացվում վերագնահատել պրոբլեմների այն փունջը, որը պայմանավորված է մարդկության կյանքի երեք հենասյուների, այն է՝ անվտանգության, բարեկեցության և կյանքի շարունակականության ու նոր սերնդի դաստիարակության միջև եղած փոխադարձ կապերով։

Տվյալ կոնկրետ դեպքում, պասիոնարության և ապրելու կամքի կորստի հետ կապված, մարդկանց բարեկեցության աճը տեխնոլոգիական առաջընթացի հետ միասին, սկզբում բերում է անվտանգության աճի, բայց որը հետո, անցնելով իր պիկը, բարեկեցության հետագա աճի ու հաճույքներով լի կյանքի պատճառով, սկսում է իր նվազումը։

Դրա նշանները ժամանակակից աշխարհում բազմաթիվ են, սկսած ոչ պարտադիր զինվորական ծառայությունից, մինչև տարբեր երկրների բանակներում զինվորագրման ու ուսուցման հետ կապված դժվարությունները, դրան էլ ավելացրած մարդկանց թույլ մոտիվացիան կոնֆլիկտների ժամանակ։

Բարեկեցության անհավասարաչափ աճն աշխարհում բերում է նաև ուրիշ որակական պրոբլեմների, որոնցից հիմնականը ծնելիության անհավասարաչափությունն է, երբ հաճույքներով լի կյանքում ծնելիությունը կտրուկ ընկնում է, իսկ աղքատ երկրներում այն բարձր է, մի հանգամանք, որը աշխարհի անվտանգության հարցում աստիճանաբար վերածվում է կարևոր գործոնի։

Մյուս կողմից էլ բարեկեցության և անվտանգության անհավասարաչափություններն աշխարհում ստեղծում են միգրացիոն գրադիենտներ, որոնք ել ծնում են համապատասխան կառավարելի միգրացիոն հոսքեր դեպի բարեկեցիկ երկրները, որն էլ իր հերթին է դառնում կրիտիկական բնույթի աշխարհաքաղաքական ռիսկերի աղբյուր։

Բացի դրանից, անհավասարաչափ դեմոգրաֆիան աշխարհում դառնում է ուժային դաշտում կատարվող տեղաշարժերի կարևոր պատճառներից մեկը, որն էլ, միանալով ուժային փոփոխությունների այլ պատճառների հետ, նպաստում ու արագացնում է աշխարհաքաղաքական վերաձևումների ընթացքը։

Ընդհանուր առմամբ, մարդկանց թվի անհավասարաչափ աճը և երկրագնդի վրա նրանց աննախադեպ բազմանալը բերում են ռեսուրսային տեսակի լոկալ և գլոբալ ճգնաժամերի, որոնք նույնատիպ կոնֆլիկտների հիմնական աղբյուրներն են։

Մյուս կողմից էլ, հարստանալու տենչով մոտիվացված մրցակցության պատճառով ռեսուրսների խժռումը և արտադրողականության ինքնանպատակ աճը ավելի են լարում առանց այդ էլ լարված իրավիճակն աշխարհում։

Մարդկության պատմության մեջ արտադրողականության աճը միշտ մոտիվացվել է մարդկանց կյանքը բարելավելու նկատառումներով և ռազմական հզորության աճով, բայց կապիտալիզմի փուլում այն մոտիվացվում է նաև մասնավոր կապիտալի աճի տենչով, որը քանի գնում, այնքան ավելի վճռորոշ գործոն է դառնում ժամանակակից աշխարհում։

Եվ վերադառնալով ռուսական գործոնին այս ամենում, զարմանքով տեսնում ենք նրա անհամաչափ ու կարևոր ազդեցությունը գլոբալ պրոցեսների վրա, որը շատ ավելի խոր բացատրությունների կարիք ունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 13436

Մեկնաբանություններ