Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալիևը վստահ է՝ Փաշինյանն իշխանությունը անցնցում չի զիջելու

Ալիևը վստահ է՝ Փաշինյանն իշխանությունը անցնցում չի զիջելու
19.12.2024 | 16:13

Ալիևը համարում է, որ Հայաստանը իր ենթակայության տակ գտնվող գաղութային երկիր է, և իր բոլոր ցանկությունները պետք է բավարարվեն։

Մինչ Հայաստանի իշխանությունները Ալիևի պահանջով (այդպես է տպավորությունը) հայ ժողովրդին պահում են լիակատար անտեղյակության մեջ` բանակցվող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» առնչությամբ, ստելով, թե իբր երկկողմ համաձայնությամբ պահվում է կոնֆիդենցիալ, Ալիևը իր սրտի ուզած ժամանակ ասում է այն, ինչ ցանկանում է՝ թքած ունենալով թե՛ Փաշինյանի, և թե՛ Փաշինյանի պաշտոնյաների վրա։

Մեզ համար ցավը ոչ թե դա է, այլ այն, որ այս պահին ստորացնելով Փաշինյանին, գործնականում ստորացնում են Հայաստանն ու համայն հայությանը։

Ալիևի ծրագրերի մեջ հիմա միայն մեկ բան կարող է լինել անակնկալ և խաղաքարտերը խառնող` Փաշինյանի իշխանության հեռացումը և բոլորովին նոր ու անկանխատեսելի կառավարիչների մուտքը բանակցային գործընթաց։

Սակայն Ալիևը վստահ է 100%-ով, որ Փաշինյանը ոչ մի դեպքում անցնցում իշխանություն չի զիջելու, իսկ ցնցումների դեպքում միանշանակ կշահի Ադրբեջանը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3261

Մեկնաբանություններ

եկտրոնային հասցե՝ info@irates.am