Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Դրսից եկած խորհրդատուները մերոնց հավատացրել էին, թե տնտեսության կառավարումը տեղի կունենա կախարդական փայտիկի օգնությամբ

Դրսից եկած խորհրդատուները մերոնց հավատացրել էին, թե տնտեսության կառավարումը տեղի կունենա  կախարդական փայտիկի օգնությամբ
29.10.2024 | 16:26

Գոյության մրցակցային դաժան պայքարում գոյություն ունի շեմային մրցունակության մի մակարդակ, որից ներքև ով էլ ուզում ես լինել, արդեն միևնույնն է, դու անհույս թույլ ես։

Արևի տակ գոնե կիսաարժանավոր տեղ գտնելու մինիմալ պայմանը առնվազն տնտեսության մեկ ոլորտում մրցունակ լինելն է, որը թույլ կտա ունենալ այնպիսի բյուջե, որը բավարար կլինի սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Դրա համար մրցունակության ձգտող քաղաքակիրթ փոքր երկրներն իրենց սահմանափակ միջոցները կենտրոնացնում են մեկ կամ երկու տնտեսական ուղղություններով, որը թույլ է տալիս այդ ուղղություններով կատարել մրցունակ ֆինանսավորում։

Կան նաև տնտեսական իմաստով սելավի բերանն ընկած տաշեղի նման գնացող երկրներ, որոնք դեռևս չեն էլ բարձրացել իրենց կյանքին ու տնտեսությանը մի ընդգրկուն հայացքով նայելու և այն պլանավորելու մակարդակին։

Գոյապայքարի ամենագործուն ձևերից մեկը հակառակորդի տնտեսությունը ավերակելն է և նրան համատարած սպառող շուկա դարձնելը։

Այդ պատճառով ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ մինչև ուղն ու ծուծը տնտեսական քաղաքականության մասին ամեն ինչ իմացող դրսից եկած խորհրդատուները մերոնց հավատացրել էին, որ շուկան և ընդհանրապես տնտեսությունը ինքնակառավարվող է, ու դա տեղի կունենա ինքն իրեն՝ կախարդական փայտիկի օգնությամբ։

Իսկ այդ պարզունակ գաղափարով հիմարացված մերոնք էլ, ԼՏՊ-ի գլխավորությամբ, և ինքնագոհ, որ իրենք բոլորից ավելի գիտուն են, ավերակեցին մեր տնտեսությունը։

Շատ հետաքրքիր է՝ կարո՞ղ է քրիստոնեության ընդունման ժամանակ էլ նման մի բան է եղել, որը ևս ուղեկցվել է հինը քանդելով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ