Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Այսուհետ ուժեղներն իրավունք կունենան իրենցով անելու ձախողված կառավարում ունեցող պետությունները

Այսուհետ ուժեղներն իրավունք կունենան իրենցով անելու ձախողված կառավարում ունեցող պետությունները
13.02.2025 | 17:01

Մի քանի օր է Թրամփն ասում է, որ Գազան վերցնելու են՝ իրենցով են անելու (we will take over Gaza).

Զուգահեռ՝ Ռուսաստանի հետ բանակցություններ են սկսվում:

Կարծում եմ՝ Ռուսաստանը կպահի գրավված տարածքները. Փոխարենը՝ ԱՄՆ-ը իրենով կանի Գազան և նաև այլ շահեր առաջ կտանի:

Սրանից բխող բազմաթիվ այլ գործընթացներ առաջ կգան, նաև՝ մեզ վրա ուղղակիորեն ազդող:

Եթե այս ամենը իրականություն դառնա, կարող ենք արձանագրել մինչև վերջերս գործող գլոբալ աշխարհակարգի դադարը: Այսինքն, այսուհետ մեծերը՝ ուժեղները, իրավունք կունենան իրենցով անելու ձախողված կառավարում ունեցող տարածքներն ու պետությունները: Սրան, ի դեպ, դեմ չէ նաև Չինաստանը:

Հիմա Նիկոլի ռեժիմն անում է ամեն ինչ, որ Հայաստանը հաստատվի որպես ձախողված կառավարում ունեցող և սուվերենություն ունենալու համար անպիտան միավոր:

Կա՛մ միասին վերջ ենք դնում մեր՝ հայի, հանդեպ այս ծաղր ու ծանակին և ստորացմանը, կա՛մ շարունակում ենք զբաղվել «ամենքս մեր գործերով»՝ ինչ-որ պահի արձանագրելով հայկական պետության մահը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 10876

Մեկնաբանություններ