-
07.10.2014|
00:17
Հոկտեմբերի 3-5-ին տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ԴիջիԹեքի 10-րդ միջազգային ցուցահանդեսը։ 10 տարի առաջ առաջին ԴիջիԹեքին մասնակցում էր մոտ 30 ընկերություն, գրանցվել էր 3000 այցելու։
-
06.10.2014|
16:47
ՈՒկրաինայի «Նավթոգազ» ընկերությունը փոխարինող է գտել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը՝ ՈՒկրաինան գազային պայմանագիր է կնքել նորվեգական Statoil-ի հետ:
-
06.10.2014|
16:40
Դոլարի կուրսը այսօր առաջին անգամ Ռուսաստանում հատել է 40 ռուբլու սահմանագիծը՝ հաղորդել է РИА Новости: Դոլարն արժի 40,04 ռուբլի, եվրոն՝ 50,15 ռուբլի:
-
05.10.2014|
13:12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Սակայն մինչև հոկտեմբերի 10-ը Ղազախստանը և Բելառուսը չեն հասցնի վավերացնել համաձայնագրերը:
-
04.10.2014|
13:22
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Երեք երկրների նախագահները հոկտեմբերի 10-ին կհանդիպեն Մինսկում՝ ԵՏՄ վավերացված պայմանագրերը փոխանակելու համար:
-
03.10.2014|
12:22
Ռուսաստանի կողմից արևմտյան երկրների գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելումը անսպասելի ազդեցություն է ունեցել Տաջիկստանի վրա:
-
03.10.2014|
00:12
Կառավարության շենքի դիմաց հավաքված` «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխությունների դեմ բողոքող բազմաթիվ առևտրականներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ ուսումնասիրել նրանց պահանջները և չորս օրից պատասխան տալ՝ ասել է կառավարության նիստից հետո վարչապետին հանդիպած երեք առևտրականներից Սամսոն Գրիգորյանը:
-
01.10.2014|
17:46
ԱԺ-ում քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի մոտ կազմակերպված «Շրջանառության հարկի մասին» օրինագծի քննարկումը։ Երևի այն այսօր շատ երկար կընթանար, եթե քննարկմանը չմիանար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
30.09.2014|
15:16
«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող ձեռներեցները կրկին ԱԺ-ի մոտ են: Համաձայն օրենքի՝ հոկտեմբերի 1-ից առևտրականները պետք է հաշվառեն իրենց ապրանքներն ու համապատասխան փաստաթուղթ ներկայացնեն ունեցած ցանկացած ապրանքի համար: Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում կքննարկվի օրենքը ոչիշխանական ուժերի նախաձեռնությամբ։
-
30.09.2014|
15:11
Այսօր ԱԺ-ի մոտ կրկին հավաքվել էին Երևանի տարբեր տոնավաճառների աշխատակիցները և իրենց բողոքն էին արտահայտում հոկտեմբերի 1-ից կիրառվելիք «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Նրանց այս ընթացքում հանդիպել են ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները և վստահեցրել, որ օրենքում նախատեսում են անցկացնել փոփոխություններ: