Օրերս G20-ի գագաթնաժողովին հայտարարված «Մերձավորարևելյան միջանցքի» նախագիծը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի գեոռազմավարության համար՝ հաշվի առնելով նախագծի լոգիստիկան:
Ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ խուսափեցինք պատերազմից, ավելի ճիշտ, հետաձգեցինք։ Եվ դրա դիմաց վճարեցինք ուկրաինական այցով և հակառուսական դեմարշերով։
«Stop mediaterrorowi w Armenii!» («Դադարեցնե՛լ մեդիատեռորը Հայաստանում») նախաձեռնությունը՝ լեհ-ամերիկյան «Ազատություն» հիմնադրամի ՌԻՏԱ ծրագրի ֆինանսական աջակցությամբ, լրագրողների, բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար Երևանում իրականացրեց անվճար վերապատրաստման դասընթաց՝ ճանաչողական (կոգնիտիվ) պատերազմի թեմայով: Մասնակիցներին տրվեցին մասնակցությունը հավաստող միջազգային վկայականներ:
Համաշխարհային բանկը (ՀԲ) նախատեսում է 35 մլրդ դոլար հատկացնել Թուրքիային միջնաժամկետ տնտեսական ծրագրի իրականացման համար։ Ծրագիրը թուրքական գնաճը կվերադարձնի բանական մակարդակ...
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...