Այո՛, աշխարհը հեթանոսանում է։ Եվ ճիշտ էլ կանեք, եթե հարցադրեք` իսկ ե՞րբ է աշխարհը քրիստոնյա եղել, որ: Եղե՛լ է։ Այն ժամանակ, երբ աշխարհի հզոր պետությունները մի կողմ թողեցին հեթանոսական բարքերն ու քրիստոնեությունն ընդունեցին որպես դավանանք:
Արևմտյան Եվրոպայում ռուսական ծխերի արքեպիսկոպոսությունը մերժել է Տիեզերական պատրիարքին` հրաժարվել է լուծարվել և անցնել Կոստանդնուպոլսի ենթակայությանը: Որոշումն ընդունվել է փետրվարի 23-ին` Փարիզում արքեպիսկոպոսության արտահերթ գլխավոր ասամբլեայում:
Պողոս առաքյալն ասում էր. «Իշխանությունները Աստծո ծառաներն են»: Իսկ բնական չէ՞ արդյոք, որ ծառան իր Տիրոջ խրատներով կերտվի, որովհետեւ իշխանական բարոյական դաշտից շատ բան է կախված ընդհանուր ժողովրդի համար:
Նիկոլը լավ խոսեց Թումանյանի թեմայով: Լավ խոսեց, բայց վտանգավոր, Թումանյանի անունից ասելով. «Հայ ժողովուրդ, վե՛ր կաց և քայլի՛ր»: Նիկոլի ասածը նշանակում է մոռանալ, որ Թումանյանը միշտ եղել է աղքատների, գաղթականների ու մահացու հիվանդների կողքին, նրանց խնդիրները լուծելով:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր. ամեն:
Չարերը ծնկի պիտի գան բարիների առջև, և ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մոտ։ Աղքատներին ատում են նույնիսկ իրենց բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։ Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանության։
Գոհանում եմ Քեզնից, ո՛վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից, խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:
Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։ Իմաստունների լեզուն գիտե բարիքը, իսկ անզգամների բերանը խոսում է չարիքների մասին։ Տիրոջ աչքը ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...