Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է, վճիռը շուտով կհրապարակվի` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ:
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի նախիջևանյան հատվածի տարբեր մարտական դիրքեր։
Համացանցում լայն քննարկված Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տեղափոխվեց Մայր Տաճարի խորանի առջև: Մինչ երեկոյան ժամերգության ավարտը քաղաքացիները և հանրապետության հյուրերը կարող են այցելել Մայր Տաճար՝ երկրպագության և սրբազան մասունքի զորեղ ուժին հաղորդակցվելու համար:
Չի հանդարտվում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը, անհեթեթության գագաթնակետն է` ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն, վրաններ դնել ու գիշերել այնտեղ:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...