-
30.01.2018|
00:03
Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։ Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։ Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։ Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։ Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարշտին։
-
26.01.2018|
10:58
Դատարկ բեմի կենտրոնում մի տղամարդ կա ծնկաչոք, ոտաբոբիկ, մարմինը ծածկված ցնցոտիներով, ողողված լույսի մի հզոր ճառագայթով, որի աղբյուրը վերևում է, ասես երկնքից իջնի: Շուրջբոլորը սև է, անթափանց խավար:
-
26.01.2018|
00:08
Որքան ջանք ու եռանդ ենք մենք ներդնում մեր մարմնական հոգսերը հոգալու, նյութական բարեկեցությունն ապահովելու համար. կյանքի տարբեր իրավիճակներում ցուցաբերում ենք մեծ աշխատասիրություն ու հնարամտություն: Եվ առօրյա այս անդադար թոհուբոհի մեջ որքան հեշտ ենք մոռանում, որ մեր հոգևոր աշխարհը ևս ունի իր անհրաժեշտություններն ու կարիքները, որոնք բավարարելու համար մեզնից նույնպես պահանջվում են ջանք ու եռանդ և նպատակասլաց ձգտում:
-
26.01.2018|
00:03
Յաւիտենականութիւնը այնքան իրական է, որքան երգը թռչունին եւ գոյնը ծաղիկին: Այնքան իրական, որքան ջերմութիւնը կնոջ մը աչքերուն եւ տրտում գեղեցկութիւնը թիթեռնիկի թեւերուն: Այնքան իրական, որքան լռութիւնը:
-
26.01.2018|
00:02
Ամեն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիվ են նենգավոր մարդու որոգայթները։ Ինչպես որսորդն է դարան մտնում կաքավ որսալու համար, այնպես էլ ամբարտավանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։ Նա բարիքը վերածում է չարիքի և արատավորում այն, ինչ ցանկալի է։
-
23.01.2018|
08:42
Բանական արարածների դիմազրկումն ու հոգևոր մահը սատանայի գարշելի սնունդն են, նա ատում է մարդուն:
-
23.01.2018|
00:03
Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։ Տիրոջ պարգևը բարեպաշտներին է մնում, և հավիտյան է նրա բարեհաճությունը։
-
23.01.2018|
00:01
Կը հաւատամ, Տէ՜ր, որովհետեւ հաւատքը երանութիւն է իմ մարմնին եւ զգայարանքներուն: Իմ հաւատքին մէջն է, որ իրերը աւելի կը գեղեցկանան եւ կը զգամ ջերմութիւնն ու գոյնը իրերուն:
-
19.01.2018|
17:08
Ֆրանցիսկոս պապը ինքնաթիռում պսակադրել է բորտուղեկցորդին և ուղեկցորդուհուն` Չիլիից Պերու թռիչքի ժամանակ։ Երկժամյա թռիչքի ընթացքում պապն իմացել է, որ 39- ամյա Պաոլան և 41- ամյա Կառլոն երկու երեխաների ծնողներ են, գրանցել են իրենց ամուսնությունը քաղաքապետարանում, սակայն չեն պսակադրվել. երկրաշարժը ավերել է նրանց տաճարը։ Պապն առաջարկել է պսակել զույգին։
-
19.01.2018|
14:18
Իսիկ Կուլ (Ղրղզստան) լճի հատակում, ափից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա 11 հոգուց բաղկացած միջազգային պատմահնագիտական արշավախմբի անդամները 2015 թ. հայտնաբերել են, նախնական տեղեկությունների համաձայն, շուրջ 2500-ամյա բնակավայր: