ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Բեռլին

    Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Բեռլին

    18.10.2017| 09:17
    Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնգօրյա այցով մեկնել է Բեռլին` Արևելյան ուղղափառ եկեղեցիների հովվապետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին:
  • «Մատյանի» իրավաբանական ընթերցումը` ըստ Աղվան Հովսեփյանի

    «Մատյանի» իրավաբանական ընթերցումը` ըստ Աղվան Հովսեփյանի

    17.10.2017| 06:43
    Հրապարակ է իջել «Մատյան ողբերգության Աղոթարանի իրավաբանական ընթերցումը» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) գիրքը։ Հեղինակը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է։ Եռալեզու գրքի բովանդակությունը երեք չափման մեջ է` «Նարեկի իրավաբանական ընթերցումը», «Ապաշխարության դատաստան», «Հատուցման դատաստան»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    17.10.2017| 00:03
    Հզորներն ավելի խիստ են դատվելու, որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին և թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տածում բոլորի նկատմամբ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.10.2017| 00:01
    Երբ Տէրը իմ հետն է, արեւ կայ իմ ճամբուն վրայ, նաեւ իմ հոգուն մէջ, ու ես երջանիկ եմ: Երբ կը քալեմ արեւոտ ճամբաներէն, Անոր շունչը կը զգամ իմ զգայարանքներուն ու իմ մտածումներուն մէջ:
  • «Ձեր ներսը մաքրեք, և ամեն բան մաքուր կլինի»

    «Ձեր ներսը մաքրեք, և ամեն բան մաքուր կլինի»

    13.10.2017| 00:14
    Քանի որ մարդկությունը մեղքով է վարակված, ապա այդ ներքին ապականությունը մարմնի հիվանդություններով է արտահայտվում։ Սակայն արդի ժամանակներում, երբ մարդը դարձել է ավելի նյութապաշտ, քան աստվածապաշտ, բնական է, որ իր հիվանդությունների համար առաջին հերթին դիմում է բժշկի ու դեղորայքի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.10.2017| 00:13
    Իմ մարմնի, իմ հոգիի, իմ տենչանքներուն մէջ Դուն Ինքդ կաս, Տէ՜ր, ու մենք իրարմով լրացած՝ միաւորած ենք մարդկայինն ու աստուածայինը:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    13.10.2017| 00:12
    Լսեցե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորեցե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագավորներ։ Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա, ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածումները։
  • «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարքի» մինչ այժմ հրատարակված  14 հատորների շնորհանդեսը

    «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարքի» մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը

    11.10.2017| 13:58
    Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.10.2017| 00:05
    Օ՜հ, օրհնութիւն արեւին, կանաչին, կապոյտին, սերմին ու պտղաբերութեան: Օրհնութի՜ւն մօր ժպիտին ու կնոջ սրբազան բեղմնաւորութեան: Օրհնութի՜ւն արտերուն, ճամբաներուն ու փոքրիկներու ճաճանչաւոր շարժումներուն:
  • Ստի դեմ ակնկալիր ոչ թե հաջողություն, այլ ոչնչացնող սուր

    Ստի դեմ ակնկալիր ոչ թե հաջողություն, այլ ոչնչացնող սուր

    10.10.2017| 00:05
    Ստությամբ խոսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցվեցին նենգ շրթունքներով (Սաղմ.11.3):