Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • «Մեր ոսոխը՝ սատանան, մռնչացող  առյուծի պես շրջում է, որ մեկին հոշոտի»

    «Մեր ոսոխը՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է, որ մեկին հոշոտի»

    03.10.2017| 00:08
    Ավետարանում բազմիցս կրկնվում է միշտ արթուն լինելու մասին պատվիրանը: «Եվ այսպես, արթու՛ն եղեք,- ասում է Քրիստոսը,- և որովհետև չգիտեք, որ ժամին է գալու ձեր Տերը»: Նաև ուրիշ տեղ ասում է. «Արթու՛ն եղեք և աղոթեցե՛ք, որ փորձության չմատնվեք. հոգին հոժար է, սակայն մարմինը՝ տկար»: Նաև առաքյալն է ասում. «Արթուն եղե՛ք, հավատքի մեջ հաստատ եղեք, արի և զգաստ»:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    03.10.2017| 00:02
    Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին` թշնամիներից վրեժ լուծելու համար, իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին, որպես վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբությունը և որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը։
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.10.2017| 00:01
    Մեր փրկության միջնո՛րդ, ողջ աշխարհի (հույսի) գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լու՛յս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն, Աստծո՝ մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սու՛ր՝ մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրոշմ, մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը, թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից և հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից (և պահպանի) քո սոսկալի զորությամբ հավիտյանս հավիտենից, ամեն:
  • Պատմական հանդիպում Կրետեում

    Պատմական հանդիպում Կրետեում

    02.10.2017| 00:09
    Կրետե կղզում կայացել է ՈՒղղափառ ու Արևելյան ուղղափառ եկեղեցիների և Սուրբ գրքի միացյալ ընկերության հանդիպումը` տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «19-էն 21 Սեպտեմբեր 2017-ին, Յունաստանի Կրետէ կղզիին մէջ տեղի ունեցաւ ՈՒղղափառ ու Արևելեան ՈՒղղափառ եկեղեցիներու և Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան մնայուն յանձնախումբին հանդիպումը։ Սոյն ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսութենէն մասնակցեցաւ Գերշ. Տ. Եզնիկ Արք. Պետրոսեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն՝ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանը։
  • Հայ եկեղեցին նշում է Սբ Գևորգի և Վարագա Սբ խաչի տոնը

    Հայ եկեղեցին նշում է Սբ Գևորգի և Վարագա Սբ խաչի տոնը

    01.10.2017| 18:25
    Հայ եկեղեցին նշում է Սբ Գևորգի և Վարագա Սբ Խաչի տոնը: Սբ Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ էր: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին:
  • «Աչքներիդ տեսածով մի՛ դատեք» Հովհ. 7.24

    «Աչքներիդ տեսածով մի՛ դատեք» Հովհ. 7.24

    29.09.2017| 00:11
    Քրիստոսի հորդորը նախազգուշացում է համայն մարդկությանը սեփական մտքի շավիղներով չդատելու ուրիշներին, քանզի յուրաքանչյուր դատաստանի հետևում կա մեծ պատասխանատվություն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.09.2017| 00:04
    Հանուն կանանց ծնունդների մեջ մեծի՝ Հովհաննես (Մկրտչի), սուրբ Ստեփանոս Նախավկայի և բոլոր սրբերի, նրանց բարեխոսությամբ սրբի՛ր մեզ հոգու և մարմնի ամեն տեսակի պղծություններից և արժանացրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով և ճշմարտությամբ երկրպագելու և փառավորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդությանդ. ամեն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.09.2017| 00:02
    Այդպես էլ մենք. ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։
  • Տղամարդն ու կինն ընտանեկան միության մեջ ունեն որոշակի և հստակ զանազանված դերեր

    Տղամարդն ու կինն ընտանեկան միության մեջ ունեն որոշակի և հստակ զանազանված դերեր

    26.09.2017| 00:05
    «Եվ ոչ ոքի պարտապան մի մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը. մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրն ու մի՛ ցանկացիրը...» (Հռոմ. 13. 8-9):
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.09.2017| 00:03
    Հանուն մեր սուրբ հայրապետների և առաջնորդների, (նրանց) բոլորի բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտնակոխ անելու օձերը, կարիճները և թշնամու բոլոր զորությունները, նրանց բարեխոսությամբ և ա՛յժմ շնորհիր ոտնակոխ անել մոլորակամ վիշապի գլուխը, լռեցնել (նրա) գնդերը և փակել հերձվածողների բերանները: