Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածագիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին` ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
ՈՒստի և նրանց, որ անմիտ և տարապարտ կյանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորության ճանապարհներով և անմիտ երեխաների նման խաբվելով` աստվածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։
Այս վկայությունը, որը ես լսել եմ դեռ կոմունիստական անաստվածության տարիներին հավատի կայծը սրտում ջերմ պահած մի բարեպաշտ տատիկից, կարծում եմ, օգտակար կլինի Աստծո գոյությանն ու Նրա Խոսքի` Ավետարանի զորությանը դեռևս կասկածող այժմյան հայորդիների համար:
Մեծ ցավով տեղեկացա, որ մեր եկեղեցու ղեկավարությանը «խորհուրդներով» «ուղղորդելու-ղեկավարելու» է կամ թե արդեն «ուղղորդում» է ամերիկյան մի գործակալություն: Բայց ինչո՞ւ: Մի՞թե մեր սուրբ հայրերը երբևէ խորհուրդ տվել են կասկածելի օտարից խորհուրդ հարցնել, եթե ոչ միայն իրենցից` հայրերից և հավերժ կենդանի Աստծուց` Քրիստոսից, աշխարհն է հոգևոր խորհուրդ հարցնում և ո՛չ հակառակը:
Հերոսներ ու հերոսամարտեր շատ ենք ունեցել և մեր պատմության տարեգրության մեջ մայիսն է հաղթական ամիսը, սակայն ոչ մի հերոս ու ոչ մի ամիս մեզ հաղթանակ չեն պարգևի, եթե չկա միաբանություն մի վեհ գաղափարի կամ կարևոր նպատակի շուրջ, չկան կռվելու կամք և հաղթելու վճռականություն:
Մարդը սկսվում է ընտանիքից և հարատևում իր ազգի շարունակականությամբ, ազգը սկսվում է ընտանիքից և շարունակվում իր գենն ու արժեքները կրող ամեն մի մարդու ծնունդով:
ԱՄՆ պետդեպարտամենտը իր 2008-2010 թթ. զեկույցում դատապարտել, քարկոծել ու զրպարտել է «Մեկ ազգ» դաշինքի գործունեությունը, իբր այն հակասում է Սահմանադրությանը:
Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...