Radio Vaticana-ն հաղորդում է, որ Հռոմի պապը Լատինական Ամերիկայի պապական հանձնաժողովի նախագահ կարդինալ Մարկ ՈՒելին հղած ուղերձում արձանագրել է, որ հովիվը երբեք չպետք է աշխարհիկ մարդուն ուղղորդի, թե նա ինչ պետք է ասի ու անի տարբեր ասպարեզներում:
Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան պետք է հասցեական դատապարտման արժանանա՝ ասել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Աբգար Հովակիմյանը արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ հանդիպման ժամանակ:
Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանին նրա խնդրանքով ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ թեմի առաջնորդը փոխանցել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունելու հարցում ֆրանսիահայերի ակնկալիքները:
Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին 17:00-ին կատարվել է Թաղման կարգ: Ծնկաչոք կատարվել են «Սուրբ Աստուած. . . որ թաղեցար վասն մեր» և «Խաչի քո Քրիստոս» շարականները։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում ապրիլի 26-ին մեկնարկեց հոգևոր երաժշտության անդրանիկ փառատոնը: Եկեղեցու բակում Էստոնիայի ազգային արական երգչախմբի կատարմամբ հնչեցին էստոնական և հայ հոգևոր երգեր, այդ թվում` Կոմիտաս, Եկմալյան:
«Հովվի խոսքը» գրքում Կիրիլ պատրիարքը նշում է. «Հրաշքը գերբնական այնպիսի գործողություն է, որի միջոցով Աստված` որպես մեր աշխարհի Արարիչ, բեկանում է ֆիզիկական օրենքների անխախտությունը:
Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելուն, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...