Հունվարի 28-ին հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կլիմայի փոփոխության խնդիրները քննարկելու նպատակով Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և իր բարեգործական կազմակերպության անունից նրան է փոխանցել նշանակալի գումարի չեկ կարիքավորների համար:
Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին:
Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։ Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանություն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոնվարի 23-ին, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Որոշակի շրջանակներ և ոչ այնքան խոր դատող առանձին մարդիկ վերջին մոտավորապես 15-20 օրը մի գլուխ նոր «խնդիր» են դնում-վերցնում. բա գիտե՜ք, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքը Ծննդյան տոների առթիվ Կիսելյովին տված հարցազրույցում «ժխտել է Հայոց ցեղասպանությունը»։
Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք նրա ողորմությունը և մի՛ խոտորվեք, որպեսզի չգլորվեք։ Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, հավատացե՛ք նրան, և չի կորչի ձեր վարձը։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...