Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Հունիսի 13-ին մեկնարկել է «Ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քայքայիչ գուրծունեության մասին» խորագրով ոչ ֆորմալ քննարկումներ-դասընթացների շարքը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է վերանայել Սուրբ Զատիկը նշելու ամսաթվի հաշվարկի մեթոդը, որ բոլոր քրիստոնյաները Փրկչի Հարության տոնը նշեն միևնույն օրը՝ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Լուրջ խորհրդածության տեղիք է տալիս Գրիգոր Մովսիսյանի երախայրիքը հանդիսացող «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» խորագրով աշխատությունը, որը վկայում է հեղինակի ունեցած մեծ հավատի, հոգեկան աշխարհի խորության, բարեպաշտության և աստվածատուր իմաստության մասին։
Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածագիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
Սուրբ Աթոռից հաղորդում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Վատիկան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջանասիրությամբ ու անկեղծությամբ նվիրվել ՈՒկրաինայում խաղաղության հասնելու գործին։ Պուտինը Հռոմում բանակցություններ է վարել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ, իսկ Միլանում հանդիպել է վարչապետ Մատեո Ռենցիի հետ։
Ավետարանում Հիսուսի ծննդյան իրադարձությունների վերաբերյալ կարդում ենք, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում ու նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին՝ ըստ ժամանակի, որը ստուգել էր մոգերից (Մատթ. 2.16):
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...