Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վաշինգտոնում հեռախոսային կոնֆերանսի մասնակցեց, որի ընթացքում Վեհափառը քննարկվեց միջկրոնական համագործակցության կարևորությունը՝ ապագա ցեղասպանությունները կանխելու նպատակով:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսի 10-ին կհանդիպի Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ, հաղորդվում է Վատիկանի պաշտոնական կայքում՝ մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիին հղումով։
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Վաշինգտոն` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:
Հովհաննես Ավետարանիչը պատմում է, որ Թովմասը` տասներկուսից մեկը, երկվորյակ կոչվածը, չէր հավատում, որ առաքյալները տեսել էին հարություն առած Հիսուսին: Նա պահանջում էր կոնկրետ գիտելիք, փաստ, որ հավատար, քանի որ ասում էր.
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
Ո՛վ իմ հայրերի Աստված և Տերդ ողորմության, դու ես, որ քո խոսքով ստեղծեցիր բոլորին և քո իմաստությամբ ձևավորեցիր մարդուն, որ տիրի քո ստեղծած արարածներին, սրբությամբ ու արդարությամբ կառավարի աշխարհը և ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
l'Osservatore Romano-ն պատմել է Ֆրանկո Ռոբուֆիի մասին, որ երկու անգամ կախել է լսափողը՝ կարծելով իր հետ կատակում են: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաճախ է զանգահարում այն մարդկանց հետ, ովքեր իրեն գրում են:
Կաթողիկոսարանի ներկայացրած հայցը արտացոլում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհասփյուռ հայերի հաստատակամությունը դարեր շարունակ իրենց պատկանած կրոնական գույքն ու քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու պահանջում, ասված է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:
Երևանի պետական համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ՈՒրուգվայի հայոց թեմի առաջնորդ տեր Յակուբ արքեպիսկոպոս Գլնճեանի «Հաւատի եւ բանականութեան հետքերով» և «Մարտին Լութեր: Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը» գրքերի շնորհանդեսը: Գրքերը հրատարակվել են «Անահիտ» հրատարակչությունում` Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...