Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Երկնային թագուհու ծնունդը

    Երկնային թագուհու ծնունդը

    05.09.2014| 00:08
    Շատերս, իհարկե, գիտենք ու ամեն տարի հունվարի 6-ին նշում ենք ու տոնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը: Դա անհրաժեշտ է որպես քրիստոնյա, բայց դրա հետ մեկտեղ պետք է նաև հիշենք ու տոնենք այն սրբասուրբ Մորը, ով արժանացավ աշխարհի Փրկչին, Աստծո Միածին Որդուն իր սուրբ որովայնում ինն ամիս կրելուն և Երրորդ Ադամին լույս աշխարհ բերելուն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.09.2014| 00:02
    Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.09.2014| 00:01
    Հիսուս Քրիստոս, Կարող Աստված, Քեզ կաղաչեմք բազկատարած, Դու, Տեր, մաքրեա զմեզ ի մեղաց Եվ ազատեա ի փորձանաց։ Տեր, ողորմեա...
  • Կայացավ խաղաղության, միասնության և համերաշխության երթը (տեսանյութ)

    Կայացավ խաղաղության, միասնության և համերաշխության երթը (տեսանյութ)

    03.09.2014| 11:14
    Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկեց խաղաղության, միասնության և համերաշխության երթը, որի նպատակն է ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները անկախ սեռից, տարիքից և քաղաքական հայացքներից միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում:
  • Մահափո՞րձ Հռոմի պապի դեմ

    Մահափո՞րձ Հռոմի պապի դեմ

    01.09.2014| 14:34
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր նպատակներից մեկը՝ գրում է իտալական Il Tempo պարբերականը՝ վկայակոչելով իսրայելյան աղբյուրները:
  • «Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք»

    «Անջատեք հեռուստացույցը և հանգստացեք»

    31.07.2014| 22:14
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անկեղծ հարցազրույց է տվել արգենտինյան Viva պարբերականին, փոխանցելով երջանկության իր 10 գաղտնիքները: Պոնտիֆիկը խորհուրդ է տվել բոլորին, ովքեր երջանկություն են փնտրում, «անջատել հեռուստացույցը, հանգստանալ և դադարել մյուսներին պարտադրել սեփական մտածելակերպը»։
  • Իրանի հոգևոր առաջնորդը իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին

    Իրանի հոգևոր առաջնորդը իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին

    29.07.2014| 18:11
    Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իսլամական աշխարհին կոչ է արել զինել պաղեստինցիներին: Ելույթ ունենալով մուսուլմանական Իդ Ալ-Ֆիտր տոնի առիթով՝ Խամենեին Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում անվանել է «ցեղասպանություն և պատմական աղետ»՝ հայտնում է France-Presse գործակալությունը:
  • Մոսկվայում ձերբակալված կեղծ էքստրասենսների թվում կան նաև հայաստանցիներ

    Մոսկվայում ձերբակալված կեղծ էքստրասենսների թվում կան նաև հայաստանցիներ

    29.07.2014| 12:39
    Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոտ երեք տասնյակ կեղծ էքստրասենսների՝ Հայաստանից ու Միջին Ասիայից։ Մոսկվայի ներքին գործերի բաժնից հայտնում են, որ 27 կասկածյալները հիմնականում Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և ՈՒզբեկստանից են։
  • Պրահայում հիշատակեցին Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, այդ թվում` ցեղասպանության ենթարկված հայերին

    Պրահայում հիշատակեցին Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, այդ թվում` ցեղասպանության ենթարկված հայերին

    28.07.2014| 11:57
    Հուլիսի 27-ի երեկոյան Պրահայի Մալոստրանսկա հրապարակում գտնվող Սուրբ Նիկողայոս տաճարում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100 -ամյակին և միլիոնավոր զոհերի հիշատակին։
  • Այսօր Պայծառակերպության Տաղավար տոնն է

    Այսօր Պայծառակերպության Տաղավար տոնն է

    27.07.2014| 13:28
    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: