-
05.05.2014|
23:58
Մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա հերթական «Խոկման» արարողությունը: «Խոկման» արարողության ընթացքում «Կանաչ կիրակի» թեմայի շուրջ քարոզ կլինի, որից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան:
-
01.05.2014|
14:56
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:
-
29.04.2014|
12:02
Աշխարհում այժմ ապրող հայի տեսակն ու սերունդը միայն Աստծո հրաշք կարելի է համարել։ Հայ ժողովրդին ապրեցնող Հովվի զորության մասին կարդանք այս վկայությունն ու փա՜ռք տանք ամենազոր Աստծուն…
Հայաջինջ քաղաքականության բոթը սկսեց տարածվել Արևմտյան Հայաստանով մեկ։
-
29.04.2014|
00:12
Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս և գործեմ արդարություն, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
29.04.2014|
00:12
Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։ «Կլինի այնպես, որ Տիրոջ զոհի օրը կպատժեմ իշխաններին, թագավորի տունը և բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։
-
27.04.2014|
22:22
«Հռչակում ենք սուրբ և երանելի Հովհաննես XXIII-ին և Հովհաննես Պողոս II-ին և դասում ենք նրանց սրբերի կարգին ու սահմանում ենք, որ յուրաքանչյուր եկեղեցում նրանց պետք է խոնարհվեն իբրև սրբերի: Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու»,- լատիներեն ասաց Ֆրանցիսկոս պապը՝ սրբերի դասին հավելելով լեհ Կարոլ Վոյտիլային և իտալացի Անջելո Ջուզեպե Ռոնկալիին:
-
25.04.2014|
12:02
Համաշխարհային համատեքստում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, եթե ոչ վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ:
-
25.04.2014|
00:03
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյան, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
25.04.2014|
00:02
Ինչ օգուտ ունի քանդակված արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երևույթ, իսկ ստեղծողը հույսը դրեց իր ստեղծածի վրա՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով։
-
20.04.2014|
16:52
Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սուրբ Զատկի տոնն այս տարի ևս նշվեց զանգավածային միջոցառումներով:
Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանում գործող կազմակերպությունները, վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզները, սիրիահայ գործարարներ: