Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    19.10.2018| 01:40
    ...թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։
  • Ասում են...

    Ասում են...

    16.10.2018| 00:52
    ...թե Նիկոլի նվիրված և անչափ մտերիմ ընկերներից մեկը՝ Հակոբը, որն այժմ ապրում է Մոսկվայում, որի Արեշի տանը «ընդհատակում» եղած օրերին ապրել է Նիկոլը (Հակոբն այդ տանն ապրել է մոր հետ), ամռանը եկել է Հայաստան ու չի հանդիպել, չի շնորհավորել վարչապետ դարձած իր ամենամտերիմ ընկեր Նիկոլ Փաշինյանին, ինչը շարժել է ընդհանուր ընկերների զարմանքը։
  • Ասում են...

    Ասում են...

    09.10.2018| 01:15
    ...թե Բելառուսում գտնվող Գագիկ Ծառուկյանն ահավոր զայրացել է, երբ զանգահարել ու տեղյակ են պահել, որ փողոցում՝ հենց միտինգի ժամանակ, առանց իրեն տեղյակ պահելու, Նիկոլն աշխատանքից ազատել է ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, այն դեպքում, երբ մարզպետներին ոչ թե վարչապետը, այլ կառավարությունն է իրավասու աշխատանքից ազատելու։
  • Ասում են...

    Ասում են...

    05.10.2018| 01:01
    ...թե Փաշինյանի թիմում և ՔՊ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը. իրար հետ ճակատամարտեր են մղում ոչ միայն փոխվարչապետները, Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, անգամ «սիրելի նախարար» Արայիկ Հարությունյանն ու Փաշինյանն են հայտնվել տարընթերցումների մեջ:
  • Ասում են...

    Ասում են...

    02.10.2018| 00:40
    ...թե վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը ստպված է եղել կրկին հեռանալ Հայաստանից.
  • Ասում են...

    Ասում են...

    28.09.2018| 00:31
    ...թե ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ միջազգային փորձագետների հետ քննարկել է այդ ձայնագրության տեխնիկական և արդարադատության խոչընդոտման խնդիրները՝ միջազգային փորձը կիրառելու տեսանկյունից։
  • Ասում են...

    Ասում են...

    25.09.2018| 00:33
    ...թե անգամ ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու, սեփական վարսավիրին, «Կյանքի խոսքի» ոճաբանին բազմաֆունկցոնալ դերակատարություն վստահելու, մի քանի թիկնապահներով շրջելու թեման, և դա այն դեպքում, երբ նրա ամուսինը Հայաստանի «հպարտ քաղաքացիների» առջև ԱԱԾ-ից և ոստիկանությունից պահանջում է «ասֆալտին փռել» օլիգարխներին ու նրանց թիկնապահներին, որովհետև «իրենք իրենց ավելի հավասար են զգում», քան մնացած «հավասարները»։
  • Ասում են...

    Ասում են...

    18.09.2018| 01:19
    ...թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին։ Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնանկությունները պատճառաբանվում են թույլ տված լուրջ սխալներով, որոնք էլ առիթ են դարձել Փաշինյանի կառավարությունից հանրային մեծ հիասթափության։
  • Ասում են...

    Ասում են...

    14.09.2018| 00:15
    ...թե ժողովրդավարությունն ու ազատ խոսքը դրոշակ դարձրած իշխանությունն սկսել է այնքան փակ աշխատել, որ ոմանք նույնիսկ երանի են տալիս նախորդներին:
  • Ասում են...

    Ասում են...

    11.09.2018| 00:19
    ...թե քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի ամբողջությամբ չի սատարելու, թողել են` ով ինչպես կամենա, ում ցանկանա, աջակցի, բացի մեկից: «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանին ոչ մի ՀՀԿ-ական սկզբունքորեն չի աջակցելու: