Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«Յունիգրաֆ իքսը» բաց է թողել ստերիլիզացված կենդանիներին

«Յունիգրաֆ իքսը» բաց է թողել ստերիլիզացված կենդանիներին
19.03.2016 | 15:33

Մարտի 19-ի առավոտյան Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում «Յունիգրաֆ իքս» ընկերության կողմից բաց է թողնվել ստերիլիզացված (ամլացված) թափառող կենդանիների ևս մեկ խմբաքանակ։ Այդ կենդանիները ընկերության մասնագետների կողմից նաև պատվաստվել են տարբեր հիվանդությունների, այդ թվում կատաղության, դեմ։

«Յունիգրաֆ իքս» ընկերությունը շարունակելու է իր հետևողական աշխատանքը Երևան քաղաքում թափառող կենդանիների թվի նվազեցման ուղղությամբ։

Դիտվել է՝ 3344

Մեկնաբանություններ