ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Անցել են պատկերների և խորհրդանշանների միջոցով կառավարելի հասարակություն ձևավորելու փուլ

Անցել են պատկերների և խորհրդանշանների միջոցով կառավարելի հասարակություն ձևավորելու փուլ
13.10.2025 | 19:24

Ներկայացրածս նկարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատրաստված տեսանյութերից է, որը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին օգնություն տրամադրելուն։ Առաջին հայացքից թվում է, թե ներկայացվում է սոցիալական իրազեկում, սակայն խորքային մակարդակում այն կրում է հոգեբանական մանիպուլյացիայի բոլոր տարրերը։

Կադրում երևում է ավերակ տուն և երեք կերպար՝ ծանր բեռներով, գլխիկոր, անդեմ, առանց էության ու ինքնության, որոնք հեռանում են դեպի ձախ։ Այս պարզ թվացող պատկերում կոդավորված է խորը ուղերձ․ արցախցին ներկայացվում է որպես ցուպը ձեռքին պարտված, խղճահար թափառական։

Նման պատկերային հաղորդագրությունները գործում են «25-րդ կադրի» տրամաբանությամբ՝ գիտակցաբար չնկատվող, բայց ենթագիտակցորեն ընկալվող ազդակներով։ Մարդը տեսնում է սոցիալական ծրագիր, սակայն ներսում՝ անկախ իր կամքից, տեսնում է պարտված, դեգերող մարդկանց։ Այդ կերպ ձևավորվում է կոնֆորմիզմի և լատենտության մի դեգեներատ միջավայր, որը հետզհետե վերածվում է հավաքական հոգեբանական կոդի։

Ասածս վկայում են օրվա կառավարիչների հակահայկական քարոզչության ողջ մերկությունն ու «հմայքը»։ Էս «լաքա սիրակները» վաղուց անցել են բաց քարոզչական դաշտից դեպի հոգեբանական՝ պատկերների և խորհրդանշանների միջոցով կառավարելի հասարակություն ձևավորելու փուլ։ Սա մի գործիք է, որին Նիկոլն ու իր շքախումբը տիրապետում են ամբողջովին և կարողանում են էֆեկտիվ աշխատեցնել։

Ի դեպ, եթե չնկատեցիք, ասեմ, որ նյութում օգտագործվում է «Ղարաբաղից» ձևակերպումը, ոչ թե «Լեռնային Ղարաբաղ» , էլ չասեմ «Արցախ»։ Այսինքն՝ այն նույն ձևակերպումը, որը կիրառում են ադրբեջանցիները։ Այլ կերպ ասած՝ ոնց Ալիևն է ասել, Նիկոլը տենց էլ գրել է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ