Հարց՝ հոգևորականներին. արդյո՞ք ծափահարություններն ընդունելի են վանքում՝ պատարագի ժամանակ, այն էլ՝ աշխարհիկ անձին ուղղված:
Եթե ոչ, ապա այսօր Հովհաննավանքում տեղի ունեցավ աղանդավորական ծիսակատարություն:
«Մեր վարչապետը Հերովդեսի պես չի վարվում, այլ հակառակը: Մեծարգո պարոն վարչապետ... »: Այնուհետև՝ բուռն ծափահարություններ, ինչպես համերգի կամ կուսակցական հավաքի ժամանակ:
Որքան գիտեմ, թե՛ Հայ Առաքելական, թե՛ Ուղղափառ, թե՛ Կաթոլիկ եկեղեցիները անընդունելի են համարում ծափահարությունները վանքի ներսում, հատկապես՝ պատարագի ժամանակ: Որոշակի վերապահումներ այս առումով կարող ենք տեսնել բողոքականների մոտ:
Բացառապես աղանդավորական կառույցներում, դենոմինացիաներում ու մարգինալացված կուռքապաշտություններում ծափահարությունները ծիսակատարության անբաժան մաս են կազմում:
Եվ այս առումով այսօվա «պատարագի» սիմվոլիստական հագեցումն ակնհայտ է:
Վահե Դավթյան