Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Հոկտեմբերին Արագածոտնում կգործարկվի գինեհումքի վերամշակման նոր գործարան

Հոկտեմբերին Արագածոտնում կգործարկվի գինեհումքի վերամշակման նոր գործարան
05.10.2012 | 13:48

Հոկտեմբերին Արագածոտնում կգործարկվի տարեկան 6 հազար տոննա հզորությամբ գինեհումքի վերամշակման` «Գոլդեն Գրեփ Արմաս» ԲԲ ընկերության գինու նոր գործարանը:

Ըստ ընկերության փոխտնօրեն Վիկտորիա Ասլանյանի, գործարանի հիմնման աշխատանքներին ծանոթանալու համար դեռևս 2010 թվականին ձեռնարկություն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հետագայում` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պաշտոնական բացմանը ևս ակնկալվում է երկրի նախագահի մասնակցությունը:
Հայաստանում խոշոր ներդրումների կատարմամբ գործարկվելիք գինեգործարանի գինու առաջին արտադրությունը կլինի մայիսին: Ընկերությունը առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսել է նաև կոնյակի արտադրություն սկսել:
Նշենք, որ գործարանի լրիվ գործարկումից հետո տնօրինությունը մտադիր է արտադրել մրգահյութեր, զուգահեռաբար կազմակերպել ագրոտուրիզմ: Մշակված հումքը, ներքին շուկայից բացի, ձեռնարկությունը մտադիր է իրացնել ԱՄՆ-ում, ԱՊՀ երկրներում և Եվրոպայում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 37123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ