Թրամփը ռմբակոծում է Եմենը:
Իսրայելը նորից հարձակվել է Գազայի վրա: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում մի քանի դիտարկում:
Առաջին` ակնհայտ է, որ Թրամփի «խաղաղություն բերող»-ի իմիջը, որը նրա նախընտրական շրջափուլի հիմնական շարժիչ ուժերից էր` գոնե արևելքի մասով իրեն չի արդարացնում: Կրակը մարվելու փոխարեն ավելի է թեժանում:
Երկրորդ` ակնհայտ է, որ Արևելքում իրանական պրոքսիների նկատմամբ հարվածների առաջնային թիրախը դա Իրանն է, որի հետ գոնե առերևույթ դադարեցվել են բանակցությունները և որի շուրջ օղակը նորից փորձ է արվում սեղմել:
Երրորդ Արևելքում կատարվողը իր ազդեցությունն է ունենալու մեր տածաշարջանի վրա, որը Մեծ Մերձավոր Արևելքի մաս է:
Չորրորդ` ադրբեջանական կողմի սահմանային վիճակի վերաբերյալ կեղծ, ագրեսիվ քարոզչական գրոհները բնավ բացառված չէ, որ ուղիղ կապ ունեն Արևելքում տեղի ունեցողի հետ:
Հինգերորդ` ելնելով վերոգրյալից` Ադրբեջանը վստահաբար օգտագործելու է ԱՄՆ-ի և Իրանի նկատմամբ հարվածի պահը` Հայաստան ներխուժման համար:
Վեցերորդ` Հայաստանի հանցագործ վարչախումբը վերահաս վտանգի պահին շարունակում է հասարակությանը թմրեցնելու, վերջինիս կեղծ «խաղաղության» վերաբերյալ միֆերով սնուցելու դավաճանական գործելաոճը:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ