Լսում եմ Սրբազանին ու սարսռում եմ. ինչքա՞ն մարդ պետք է անհավատ լինի, ինչքա՞ն պետք է սատանայապաշտ լինի, որ թքած ունենա տիեզերական ճշմարտության վրա: Ինչքա՞ն չպետք է սիրես՝ զավակիդ, թոռանդ, որ նրանց թաթախես մեղքի մեջ և թքած ունենաս, որ քո արած անօրինականության համար պատասխան են տալու նրանք՝ զավակները, թոռները: Իսկ պատասխան, անպայման տալու են, ոչ ոք չի ազատվելու նզովքից: Տիեզերքն անբասիր է, ամեն կեղտոտ բան երկրի վրա է և ոչ տիեզերքում: Տիզերական արդարությունից (իմա՝ Աստծո դատաստանից) դեռ ոչ ոք չի խուսափել:
Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ․Գ․
Միքայել սրբազանի վերջին խոսքը դատարանում՝
https://www.youtube.com/watch?v=j1IWG2asTX4