ԱՄՆ Սենատը, 51-ն ընդդեմ 47 ձայնի, քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի գլոբալ մաքսատուրքերն արգելափակելու և Կոնգրեսի առևտրային լիազորությունները վերականգնելու օգտին, ինչը դեմոկրատներն ընդունել են որպես «արտոնյալ» միջոցառում: Այս միջոցառումը, սակայն, ավելի շուտ խորհրդանշական է, քանի որ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում բանաձևն աջակցություն չի ստանա։               
 

Կշարունակվեն Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման աշխատանքները

Կշարունակվեն Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման աշխատանքները
08.07.2012 | 21:18

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի աջակցությամբ (ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ և Իմաստուհի Նիկողոսյանների), ավարտվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ծնարանային-վիրահատական և հետծննդյան բաժանմունքների հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Իրատես de facto»-ին տեղեկացրեց հիմնադրամի հասարկայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը, հիվանդանոցը 27 տարի է, ինչ սպասարկում է Աբովյան քաղաքի և շրջակա 20 գյուղերի բնակիչներին: Բաժանմունքների արդիականացումից հետո բուժծառայություններն արդեն կմատուցվեն պատշաճ մակարդակով:
Հ. Գրիգորյանը նշեց, որ այս տարվա մայիսին Մոնրեալի տեղական մարմնի ատենապետ Անդրանիկ Շիրինյանի գլխավորությամբ Հայաստան էր եկել բարերարների խումբը, որն այցելել էր ծննդատուն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Այցելությունից հետո խումբը հանձնառել է իրականացնել տալ կառույցի հետծննդյան բաժանմունքի և մի քանի հիվանդասենյակների նորոգումները:
«Մեր ցանկությունն է, որ հիմնադրամի բարերարները, ինչպես տեր և տիկին Նիկողոսյաները, անձամբ այցելեն իրենց հովանավորած կառույցներն ու որոշեն, թե որքանով է արդյունավետ այնտեղ նոր ծրագրերի նախաձեռնումը: Նման մոտեցումը բխում է և՛ հիմնադրամի, և՛ հովանավորողների շահերից, իսկ շահագործողին պարտավորեցնում խնամքով պահպանել բարենորոգված կառույցը»,- մեկնաբանել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ