ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մինչ ոմանք մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու են փնտրում, Սևանը կանաչում է

Մինչ ոմանք մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու են փնտրում, Սևանը կանաչում է
10.07.2019 | 20:13

Լիդիան Արմենիա ընկերությունն անդրադարձել է Սևանա լճի խնդրին, նշելով, որ մինչ ոմանք մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու են փնտրում, Սևանը կանաչում է: Ընկերության Facebook-ի էջում գրված է. «Սևանի մասին այս օրերին շատ է խոսվում: Տեսակետ կա, որ խնդրի պատճառը ձկնաբուծությունն է, շրջակայքի բնակավայրերի և օբյեկտների չմաքրվող կեղտաջրերը: Կարծում ենք՝ պատճառների մասին պնդումները պետք է հիմնված լինեն առնվազն ամիսների լուրջ գիտական ուսումնասիրությունների վրա և ունենան գործողությունների համապասխան պլան։ Ու քանի դեռ դա չի արվել, դժվար է ասել, թե որն է տեղի ունեցողի հիմնական պատճառը: Թեև Սևանի համալիր խնդիրները նույնիսկ անզեն աչքով ակնհայտ են: Բայց դրանք գիտական հիմքով բացահայտելու ու լուծելու փորձեր չենք նկատում, համենայնդեպս այդպիսի փորձերի մասին չի խոսվում:


Փոխարենը տարիներ շարունակ խոսվել է Սևանի վրա Ամուլսարի հիպոթետիկ, գոյություն չունեցող «ազդեցության» մասին՝ առանց որևէ փաստի, փոխանակ՝ Սևանի իրական խնդիրները լուծելու: Սա այն դեպքում, երբ Լիդիանը ահռելի գիտական ուսումնասիրություն է անցկացրել, որը բացառել է նման ազդեցությունը: Մինչ ոմանք մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու են փնտրում, Սևանը կանաչում է»:

Դիտվել է՝ 4007

Մեկնաբանություններ