Աստվածաշունչ մատյանից
											
													14.01.2020 | 00:08
						Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։ Արդարև, ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները` մեղքով, ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուները խորհում են անիրավություն։ Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարտության իրավունքը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, հղանում են ցավեր և ծնում անօրենություն։
 
Եսայու մարգարեությունը  59. 1-4
						
								Մեկնաբանություններ