ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Լռությունն առավել քան խոսուն է

Լռությունն առավել քան խոսուն է
13.07.2025 | 16:12

Աբու Դաբիում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից 3 օր անց Փաշինյանը ոչինչ չի ասում հանդիպման արդյունքների մասին։ Եվ այդ լռությունը առավել քան խոսուն է: Հանդիպումից հետո ձեռքը ճակատին տարած տեսքն էլ վկայում էր, որ ոչ մի առաջընթաց չի եղել։

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցությունները տարվում են առանց հայտարարված միջնորդների, այսինքն՝ առանց երաշխիքների, որ պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում դրանք չեն խախտվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածներն ինչպե՞ս կարող են դիվանագիտություն իմանալ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ