Դիլիջան համայնքի բնակիչները լրագրողիս բողոքեցին, որ իրենց չեն հատկացնում նույնիսկ ընկած ծառերի փայտը, թափուկը։ Իսկ Բնապահպանի տունն ահազանգում է, որ «Դիլիջան» ազգային պարկի Ապակեքարի տակի հատվածում 120 և ավելի ծառեր են հատվել: Դիլիջանի բնակիչները նաև բողոքեցին, որ ազգային պարկի տարածքում շնագայլերը բազմացել են, դրանք անտառում եղնիկ, նապաստակ ոչնչացնելով՝ նաև գիշերները գյուղերն են մտնում։
Ոսկան Սարգսյան