ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Պետք է խելք-խելքի տալ և փորձել փոխել իրավիճակը

Պետք է խելք-խելքի տալ և փորձել փոխել իրավիճակը
30.08.2024 | 06:57

Ոմանք կանխատեսում են, որ եթե բանը հասնի 2026 թվականի ընտրություններին, դարձյալ հաղթելու է ՔՊ կոչվող չարիքը: Սա, իհարկե, շատ ծավալուն թեմա է, Հայաստանի անկախ պատմության մեջ դեռ երբեք ոչ մի իշխանություն ընտրություններով չի պարտվել: Նկատի ունեմ հրապարակված տվյալները, արդարության և թափանցիկության մասին չեմ խոսում: Այս հարցը լուրջ ուսումնասիրության առարկա է: Այնուամենայնիվ, կարծում եմ, կանխատեսումներ անելու փոխարեն, ավելի ճիշտ և արդյունավետ կլինի, որ քաղաքական ուժերն ու շահագրգիռ մարդիկ ավելի մեծացնեն հասարակական կարծիքը դեպի ազգային հուն ուղղելու իրենց ջանքերը: Այն, ինչ հիմա արվում է, բավարար չէ: Պետք չէ ամեն ինչ թողնել վերջին շնչին և շաբլոն նախընտրական քարոզարշավով փորձել որևէ հաջողության հասնել: Դա դժվար հաջողություն բերի: Այսօր հասարակական կարծիքի վրա առավել մեծ ազդեցություն ունի և օրակարգ է թելադրում իշխանական ոհմակը: Դա անում է ցածրակարգ շոուներով, հեծանիվ քշելով, լոբի մաքրելով և այլն: Ցավոք, նույնիսկ ընդդիմադիր որոշ շրջանակներում այդ կապիկությունները դառնում են ավելի քննարկվող թեմաներ, քան երկրի համար կարևորագույն հարցերը: Այս ամենի վերջը պետք է տալ, այլապես ձեր կանխատեսումները կիրականանան: Իսկ թե կոնկրետ ի՞նչ և ինչպես է պետք անել, առիթ կունենամ ասել ինչպես այս հարթակում, այնպես էլ մեր հանդիպումների ժամանակ: Պետք է խելք-խելքի տալ և փորձել փոխել իրավիճակը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5675

Մեկնաբանություններ