Բաքվում Եվրոպական միության դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ։ «Բանաձևում առկա պնդումները Ղարաբաղի տարածաշրջան հայ բնակիչների վերադարձի մասին բացարձակապես անհիմն են, իսկ նման կոչերը կրում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու բնույթ։ Անընդունելի և անհիմն են նաև հայերի մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին պնդումները»,- նշված է բողոքի նոտայում։               
 

Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտում է Ադրբեջանի վրա հարձակումը

Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտում է Ադրբեջանի վրա հարձակումը
22.03.2026 | 14:25

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խստորեն դատապարտել երկրի վրա հարձակումը։

Պակիստանի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ այս զրույցի ընթացքում Շարիֆը իր համերաշխությունն ու լիակատար աջակցությունն է հայտնել դժվարին պայմաններում գտնվող եղբայրական Ադրբեջանի ժողովրդին։

Նախկինում Պակիստանի վարչապետը հեռուստատեսային ելույթում դատապարտել էր Իրանի զինված ուժերի կողմից տարածաշրջանային երկրներում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Թուրքիայում ամերիկյան բազաների վրա հարձակումը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ