Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Մենք մատների արանքով էինք նայում ինֆորմացիայի գաղտնիությանը

Մենք մատների արանքով էինք նայում ինֆորմացիայի գաղտնիությանը
03.12.2025 | 17:48

2020-ի 44-օրյա պատերազմում թշնшմին մեր դեմ օգտագործել է տիպիկ, ավանդական տակտիկական, մարտավարական միջոց։ Առաջնորդվել են զորքը գլխատելու սկզբունքով։ Սկզբից փորձել են շարքից հանել ցանցային կառավարման, հրամանատարական կետերը, այնուհետև տեղային հրամանատարական, կառավարման կետերն են սկսել թիրախավորել։ Այնքան ակնհայտ էր իրենց այս մարտավարությունը, որ անգամ հրամանատարի մեքենան կարող էին թիրախավորել կամ տեղում աշխատող սերժանտ-հրամանատարին։ Ադրբեջանի ԳՇ-ն երբ անցավ Թուրքիայի ուղիղ ենթակայության տակ, պատերազմի կառավարումն անցավ Թուրքիայի ԳՇ-ին, այս մարտավարությունը սկսվեց ավելի խորքային կիրառվել։ Ակնհայտ էր, որ ունեին բավականին լավ հետախուզական տվյալներ ոչ միայն հրամանատարական, կառավարման կետերի վերաբերյալ, այլ նաև բունկերների, հրամանատարների աշխատանքային և օպերատիվ մեքենաների մասին ինֆորմացիաներ։ Ասել, որ այդ պատերազմը որոշել էին սկսել մեկ-երկու կամ մի չորս-հինգ ամիս առաջ, նշանակում է ոչինչ չհասկանալ ռազմական գործից։

Այս ամենին պետք է հավելեմ, որ մենք ոչ միայն խնդիր ունեինք անտեղյակության հետ, այլ նաև մատների արանքով էինք նայում ինֆորմացիայի գաղտնիությանը։

Ամեն դեպքում, այդ եզրահանգմանն եմ եկել

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4340

Մեկնաբանություններ