Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

 Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կայցելի Բուդապեշտ և Բարսելոն

 Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կայցելի Բուդապեշտ և Բարսելոն
30.05.2012 | 07:06

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ին կմեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ? մասնակցելու միջազգային ամառային փառատոնի: Ավանդական այս փառատոնին մասնակցում են աշխարհի բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչներ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հանդիպում կունենա քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Հունիսի 4-ին Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը Բարսելոնի Կենտրոն շրջանի ղեկավար Դոն Ժոզե Մարտինի հրավերով Բուդապեշտից կմեկնի Բարսելոն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ քաղաքի ղեկավարության հետ: Օրակարգում են լինելու կրթական, մշակութային, սոցիալական ոլորտներում երկկողմ կապերի զարգացման հարցեր: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակմանն առնչվող թեմաներ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ