Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ֆրանսիայի նախագահի գլխավոր պահապանը կին է

Ֆրանսիայի նախագահի գլխավոր պահապանը կին է
01.06.2012 | 04:53

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անվտանգության ջոկատն այսուհետև կղեկավարի 44-ամյա Սոֆի Ատտը: Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ այս պատասխանատու պաշտոնը վստահում են կնոջը:
Ատտի թեկնածությունն Օլանդին առաջարկել Է նրա կուսակից, Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը: Սոֆի Ատտը ժամանակին պատասխանատու Էր Ժոսպենի պահպանության համար, երբ վերջինս կառավարության ղեկավարն էր:
Նախագահի անվտանգության ապահովման ծառայությունում կատարվել են նաև կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես կրճատվել է ջոկատում ներգրավված անձանց թիվը` 93-ից հասնելով 60-ի: Նշենք, որ այդ կրճատումները կատարվել են պետական ծախսերը նվազեցնելու` Օլանդի նախընտրական խոստման շրջանակներում:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ