Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Լինել-չլինելու խնդիր է

Լինել-չլինելու խնդիր է
12.10.2012 | 12:22

ՀԱԿ-ում տիրող անորոշությունն ուղիղ համեմատական է ԲՀԿ-ում տիրող անորոշությանը: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի աղբյուրները, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է: Երեք տարբերակներից` Տեր-Պետրոսյանի առաջադրում, Օսկանյանի կամ Ծառուկյանի թեկնածու առաջադրվելու դեպքում վերջիններիս սատարում, ՀԱԿ-ից որևէ մեկի առաջադրում, ոչ մեկն էլ ռեաբիլիտացիա չեն պարգևելու իր ոչ լավ օրերն ապրող ՀԱԿ-ին, որին ռեանիմացիա էր անում ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆինանսական և շնչառական «ուղիներով»:
Նախընտրելի տարբերակներից մեկը Օսկանյանին սատարումն էր, որի դեպքում հա՛մ ոչխարները ողջ կմնային, հա՛մ գայլերը` կուշտ: Ասել է` Օսկանյանի առաջադրման դեպքում հաստատ կլիներ նաև Ռուսաստանի «դաբրոն» (ինչն ուղղակի անհնար է, սակայն ՀԱԿ-ցիք ասում են` քաղաքականության մեջ չեն ասում` երբեք), Օսկանյանը համաժամանակյա կհամարվեր նաև արևմտյան պակետ, և ՀԱԿ-ն արտաքին մասով դեմքը կորցնելու խնդիր չէր ունենա: Սակայն այդ ժամանակ կլինեին ներքին անհամաձայնություններ` մարտի մեկի առնչությամբ Օսկանյանից պահանջատիրության մասով: Էլ ավելի բարդ է Ծառուկյանին սատարելու հարցը` նույն մարտի մեկի, օլիգարխիկ «տնտեսության» և Քոչարյանի ազդեցության առումով:
Սեփական թեկնածուով հանդես գալու խնդիրը ՀԱԿ-ում այս պահին ամենացավոտն է: «Արևմուտք-Հյուսիս» դիլեման ոչ մի կերպ այնտեղ չի լուծվում, գումարած` նախագահական ընտրությունների հետ կապված նոր պառակտում-քայքայում լինելու է, որովհետև ցանկացած որոշում, ինչպիսին էլ լինի, չի բավարարելու կողմերից որևէ մեկին կամ մի քանիսին:
Եվ վերջապես, գումարած շատ նուրբ մի հանգամանք. միանձնյա որոշումներ կայացնող Տեր-Պետրոսյանը ցանկանալու է անպայմանորեն իր ուզած թեկնածուին ժառանգել ՀԱԿ-ն ու իր սկսած գործը: Իսկ այդ թեկնածուն եղել ու մնում է Լևոն Զուրաբյանը, որին ո՛չ Բագրատյանը, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ ՀԱԿ-ի մյուս բեկորները «պրիզնատ» չեն գալիս: Նիկոլին էլ զուրաբյանական թևը չի ցանկանա թեկնածու տեսնել:
Այնպես որ, ՀԱԿ-ը կանգնած է ոչ թե նախագահական ընտրությունների, այլ լինել-չլինելու շեմին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ