Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.03.2013 | 00:34

Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը։ Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և, լսելով, հոգոց կհանի։ Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության մոտ. թող նրան ընկնի մեղավորի վիճակը։ Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզվանի կինը։ Մի՛ նայիր կնոջ գեղեցկությանը և մի՛ փափագիր։ Բարկություն է, լրբություն և մեծ ամոթ, եթե կինն է ամուսնուն հրամայողը։


Սիրաքի իմաստությունը 25. 23-30

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ