Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բաց նամակ Երևանի քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանին
12.04.2013 | 12:04

Երևանի թե փողոցները, թե բակերը օր օրի բարեկարգվում են, լուսավորվում, ձևավորվում:

Քանաքեռի կենտրոնում գտնվող առաջին բարձրահարկը` 129 շենքը և շենքի շրջակայքը մշտապես դուրս են մնում ուշադրությունից: Ավելին, մութ ու ցուրտ տարիներին շենքի հետնամասը «պարսպապատվել» է խանութներով, բնակիչները զրկվել են լուսավորությունից, կանաչ տարածքից:
Խնդրում ենք, որ ուշադրության արժանանա մեր այս փոքրիկ տարածքը: Հին տաղավարները փոխարինվեն նորերով, շքամուտքի դռները` մետաղյա դռներով, նորոգվեն շենքի լուսամուտները:
Պարոն Մարգարյան, ձեր պարբերական շրջայցերի ընթացքում մի անգամ էլ պատվի արժանացրեք մեր բակը, որը տարվա բոլոր եղանակներին անհրապույր է, անբարեկարգ և Աստծո կողմից մոռացված մի վայր է հիշեցնում: ՈՒզում ենք հիշեցնել. Քանաքեռը նույնպես Երևանի մասն է կազմում: Շենքերի արտաքին ձևավորման (լուսավորության) շարունակականության ապահովումը ձեր առաջարկած` «Ավելի լավ Երևան» ծրագրի հիմնական կետերից է:
Անպայմա՞ն է նախընտրական խոստումների իրականացումը թողնել վաղվան: Ինչո՞ւ չի կարելի է անսալ մեր խնդրանքին հիմա, երբ պարոն Մարգարյանը իրավասու է ինչ-որ բան փոխելու մեր քաղաքում:

Քանաքեռի Զաքարիա Սարկավագ փողոցի 129 շենքի մի խումբ բնակիչներ

Դիտվել է՝ 4955

Մեկնաբանություններ