Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.09.2013 | 23:30

Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին. դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան. ես հանկարծակի կատարեցի, և դրանք վրա հասան։ Գիտեի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, ու քո ճակատը` պղնձից։ Քեզ պատմվեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած` դրանց մասին լուր տվի քեզ, որպեսզի երբեք չասես, թե` «Դրանք իմ կուռքերը կատարեցին», չասես, թե` «Քանդակվածները և ձուլածո կուռքերը պատմեցին ինձ»։ Լսեցիք ամեն ինչ և մտքներդ չպահեցիք, սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետև պիտի լինի։


Եսայու Մարգարեությունը 48.3-6

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ