Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բրիստոլում նավարկող օտար մարմինը կամ փայլուն առարկա է կամ ստորջրյա հրեշտակ (տեսանյութ)

Բրիստոլում նավարկող օտար մարմինը կամ փայլուն առարկա է կամ ստորջրյա հրեշտակ (տեսանյութ)
08.12.2013 | 11:18

Ոգևորված հասարակությունը նկարահանել է այդ տարօրինակ օբյեկտը:
Բրիտանական Բրիստոլ քաղաքի նավահանգստում պատահական անցորդները ականատես են եղել մի ուշագրավ երևույթի: Բրիստոլի ծովածոցում լող է տվել ինչ-որ տարօրինակ օբյեկտ, որը շողացել է լույսի տարբեր գույներով: Նա շարժվել է և այնքան մոտ է եղել ջրի մակերեսին, որ թվացել է` նույնիսկ կենդանի է: Ականատեսների վկայությամբ, այն շարժել է նաև իր մարմինը:
Տեսանյութը, որը վերբեռնված է YouTube-ում, դիտողներին ոչ պակաս շփոթության մեջ է գցում: Ոչ ոք չի կարողացել բացահայտել առեղծվածային արարածին. նույնիսկ կենսաբանները: Չնայած նրանք հակված են հավատալու, որ այն եղել է ինչ-որ մեդուզա: Մինչդեռ, մեդուզաները, ընդհանուր առմամբ, որպես կանոն, ավելի կլորավուն են, իսկ ստորջրյա արարածը ձգվել է ինչպես կաղամար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Weird alien-like creature spotted in Bristol harbour
Դիտվել է՝ 1417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ