Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ընդդիմություն «կնշանակվե՞ն», թե՞ կդառնան

Ընդդիմություն «կնշանակվե՞ն», թե՞ կդառնան
24.03.2015 | 00:45

Ինչպես և տեղեկացրել էինք, ԲՀԿ-ի էներգաթափումից հետո ընդդիմության «էներգետիկ» դաշտը զբաղեցնելու համար լուրջ, ընդհատակյա պայքար է ընթանում:
Ընդ որում, առաջին հայացքից է թվում, թե ընդդիմադիր ուժերը «քիչ» են, ու դաշտը բաց է: Առաջինը, որ կարող է հավակնել այդ դաշտի ֆավորիտի դերին, ասել է թե` դառնալ տիտղոսակիր ընդդիմություն, կարող է լինել ՕԵԿ-ը, ոչ թե ՀԱԿ-ը, եթե անգամ քաղաքական շատ ուժեր կրկին պարեն Լևոն Տեր-Պետրոսյանի «անհանգիստ» ռեպի «տակ»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա վերջինիս համար ինչ-որ առումով դժվար կլինի, որովհետև հանրության մեջ ՀԱԿ-ԲՀԿ կոնգլոմերատն անխոնջ ջանք թափեց այս ուժին լուսանցքում պահելու համար, և իներցիան առկա է, բացի այդ, թարմ է իշխանության հետ «կոալիցված» լինելու ՕԵԿ «հուշը»:
Եվ այնուհանդերձ, ՕԵԿ «էներգիչնի» լիդերը, ով, ի դեպ, վերջերս է դարձել «Իտերայի» տնօրենների խորհրդի անդամ, ինչն էլ նշանակում է, որ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչն է ստորագրել նրա հրամանը, Արթուր Բաղդասարյանի` Լևոն Տեր-Պետրոսյանին հավասար տրիբուն լինելը ¥կարծում ենք` հարկ եղած դեպքում վերջինս կարող է ավելի «էներգիչնի» ռեպ պարել¤, ՕԵԿ կայացած կառույցները, ԲՀԿ-ից լուրջ արտահոսքը դեպի ՕԵԿ, սոցիալական «մունդիրը», որը մշտապես զգեցել է ՕԵԿ-ը, շահեկան դիրք կապահովեն վերջինիս համար ընդդիմադիր դաշտում, ինքն էլ կկարողանա մեծ հաճույքով քննադատել իշխանության հետ այլևս «չաշկա-լոժկա» ՀՅԴ-ին, ընդդիմադիր դաշտում համեստորեն ծվարող, Հանրապետության հրապարակից ղեկավարվող «կառուցողական» ԲՀԿ-ին:
Ընդ որում, կարող ենք պնդել ՕԵԿ տիտղոսակրությունը նաև այն առումով, որ ընդդիմադիր դաշտում եղողներից ամենադիվերսիֆիկացված արտքաղաքական խաղացողը հենց ՕԵԿ-ն է, քանզի ՀԱԿ-ի հետ խաղալու ցանկություն չունեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը: Արևմուտքի առումով չմոռանանք, որ եվրոպական ու ֆրանսիական համալսարանները ՕԵԿ տնօրինության տակ են, կուսակցությունն էլ ԵԺԿ անդամ է:
ՀԱԿ-ի հետ խաղալ կցանկանան «նույնք»՝ հավերժ «գծի» մեջ եղող պարոն Օսկանյանը և նրա հավերժ «բոս» Ռոբերտ Քոչարյանը, ովքեր արդեն իսկ և շատ ակտիվ սկսել են ընդդեմ Սահմանադրության նոր «ակցիաները»` փորձելով արագ վերաձևել իրենց «քարտեզն» ու խաղը` ըստ նոր պայմանների:
Հասկանալի է, այդ կոնգլոմերատը մտածում է` տասն ամիս դեռ կա, այդ ընթացքում խաղը և՛ Հայաստանում, և՛ արտքաղաքական վեկտորում հնարավոր է փոխվի, և եթե իրենք պատրաստ չէին վերջին ֆորս-մաժորին, այն է` Գագիկ Ծառուկյանի խաղից դուրս հանվելուն ու տարիների ընթացքում մանրակրկիտ գծած բուրգի ավերմանը, ապա այս անգամ ավելի ագրեսիվ ծրագրեր են նախագծում, որոնց կանդրադառնանք առաջիկայում։ Այնուհանդերձ, այս «դեպքի» համար ասենք, որ իշխանությունը ևս բավականին աչալուրջ է` ոչ միայն ընդդիմադիր դաշտի «լցոնմամբ». այնտեղ արդեն «մանրից» տեղ են սկսել զբաղեցնել արևմտյան արժեկիրները. Նիկոլը կուսակցություն է ստեղծում, Ալեքսանդր Արզումանյանը, կարծես, պատրաստվում է ղեկավարելու արևմտյան բլոկը, չնայած այդ ուղղությամբ նախապատրաստվում է նաև Սամվել Ֆարմանյանը, այդ դաշտում արթուն «պահակություն» է անում «Ազատ դեմոկրատները», Արամ Զ. Սարգսյանն էլ վաղուց է անտեղ:
Այնպես որ, միայն առաջին հայացքից է թվում, թե ԲՀԿ-ից հետո «սուրբ տեղը» դատարկ է: Ընդ որում, այս ամենում շատ կարևոր դետալը բոլորիս աչքից վրիպեց, և չհասցրինք կարևորել այն:
Զբաղված լինելով բացառապես ԲՀԿ-ով և նրա ոչ ևս լինելով` չհասկացանք, որ իշխանությունը, այն է` Սերժ Սարգսյանը, երկրորդ էնդշպիլն էլ էր արել: Այն է` մինչ ընդդիմադիր դաշտը կփորձի այսպես «ձևավորվել», ասելիքը որոշակիացնել, տասն ամիսը կլրանա, կմոտենա սահմանադրական հանրաքվեի օրը:
Հանրաքվեն էլ, մեր տեղեկություններով, կանցկացվի այս տարի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ