Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ներկա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին»

«Ներկա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին»
25.04.2017 | 12:37

Ապրիլի 24-ին կայացավ Համահայկական նվագախմբի անդրանիկ ելույթը։ Երևանում էին համախմբվել 20 երկրների 45 քաղաքների 70 երաժիշտներ, ովքեր նվագում են հեղինակավոր նվագախմբերում: Երաժիշտները, որոնք հայ ժողովրդի տաղանդը, կատարողական արվեստը ներկայացնում են աշխարհին, Հայաստանում էին` բարձրաձայնելու միասնականության ուժը։


Նախագծի մենակատարների թվում է օպերային երգիչ ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։ Լիպարիտը ծնվել է Երևանում, փոքր հասակից տեղափոխվել է ՈՒկրաինա։ 2008-ից սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 2011-ին տեղափոխվելով Հայաստան՝ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 2010-ին Մոսկվայի «Muse of the World» միջազգային մրցույթում շահել է 2-րդ մրցանակ: Հանդես է եկել բազմաթիվ մենահամերգներով Հայաստանում և արտերկրում (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, ՈՒկրաինա), մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների։ Լիպարիտի երգացանկն ընդգրկում է բազմաթիվ օպերային դերերգեր՝ Ալֆրեդո («Տրավիատա»), Դուքս («Ռիգոլետտո»), Ռոդոլֆո («Բոհեմ»), Լենսկի )«Եվգենի Օնեգին»), Դոն Խոզե («Կարմեն»), Երիտասարդ գնչու («Ալեկո»), Դե Գրիե («Մանոն Լեսկո») և այլն:
Լիպարիտ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Համահայկական նվագախումբը ճիշտ ու կարևոր նախաձեռնություն է. «Կարծում եմ, որ մեր գանձերը մեր ազգը պետք է ճանաչի։ Ցավոք, այնպես է ստացվել, որ բազմաթիվ տաղանդավոր մարդիկ արտասահմանում շատ բարձր մակարդակով ներկայացնում են հայ ժողովրդին, սակայն մեր ժամանակակիցները նրանց չեն ճանաչում։ Իմ կարծիքով` ամենակարևոր գաղափարն ու ամենամեծ ձեռքբերումը հենց դա է. մեր ներկա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին»։ Նվագախմբի հետ հանդես գալը Լիպարիտ Ավետիսյանին հպարտության և հաճույքի պահեր է պարգևել. «Շատ ուրախ եմ, որ կարողացա միանալ իմ տաղանդավոր գործընկերներին, և միասին մեր պարտքն ենք կատարում մեր հայրենիքի ու մեր ժողովրդի հանդեպ»։


Համահայկական նվագախմբի մենակատարներից է նաև կրտսեր սերնդի ներկայացուցիչ, շեփորահար ԴԱՆԻԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։ Նա սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Միջազգային մրցույթների դափնեկիր է։ Ապրիլի 24-ի համերգին նվագախմբի հետ ներկայացրել է Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգորի աղոթքը» շեփորի և նվագախմբի համար:
«Իրատեսի» հետ զրույցում Դանիելը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Համահայկական նվագախմբում ելույթ ունենալը, պատմական այս համերգի մասնակից դառնալը. «Այս նախաձեռնությամբ մենք աշխարհին ցույց ենք տալիս մեր համախմբվածությունը: Սա մասշտաբային իրադարձություն է և մնայուն տեղ է ունենալու մեր մշակութային կյանքում»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ