«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Կոլցո» Հայաստանի շուրջը

«Կոլցո» Հայաստանի շուրջը
07.11.2017 | 10:46

Արտաքուստ դանթող հայաստանյան ներ- և արտքաղաքական օրակարգերը բավականին այսբերգային են, մեկը մյուսից ածանցված:


ա) Բայց նախ` ներհայաստանյանի մասով. 2018-ի բյուջեն խորհրդարանական «քուջուջի» տարած Կարեն Կարապետյանի վերջին ասուլիսի այսբերգը քաղաքական հայտարարությունն էր, որով դեֆակտո արձանագրվեց` ապագա վարչապետի կարգավիճակի պայքարում «զադնի» է դնում: Կարծե՞նք, որ ասուլիսը հենց այդ հայտարարությունը հնչեցնելու համար էր հրավիրված: Ով` ինչպես: Այնուհանդերձ, պաշտոնավարման մեկ տարվա առիթով լրագրողներին «չկարոտած» Կարեն Կարապետյանը խիստ միջանկյալ ժամանակահատվածում «կարոտեց» նրանց, մանավանդ երբ եկել ու գնացել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Անատոլևիչը: Կարծե՞նք, որ վերջինիս հետ հայոց վարչապետը նաև «ճշտել» էր իր ապագային առնչվող հարցեր: Ով` ինչպես: Սակայն «չար լեզուներից» տեղեկացանք, որ խնդրի առնչությամբ դա ՀՀ վարչապետի միակ հայտարարությունը չի լինի. նա դեռ կհասցնի ևս մեկ անգամ զարմացնել հայ բազմաչարչար հանրությանը:


բ) Միայն Դմիտրի Մեդվեդևի այցի շրջանակներում չէ, որ «ճշտվում» են հայաստանյան այսբերգների ներջրային չափերը: Տարածաշրջանը վերադասավորվում է, տարածաշրջանում նոր խաղ է սկսվում. Սիրիան ավարտվեց, մոտենում է Իրանի «ժամը»: Ռուսաստան-Իրան-Թուրքիա նոր առանցք է կազմավորվում: Այդ առանցքում չի կարող անտեսվել Ղարաբաղի հարցը: Սերժ Սարգսյանը նոյեմբերի 15-ին ձևով մշակութային, բովանդակությամբ «այսբերգային» այց կկատարի Ռուսաստան: Չմոռանանք` 16-ի համար էլ ասվում էր, որ պետք է հանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը: Հայկական կողմն ասաց` «ո՛չ»: Հասկանալի է` Ռուսաստանն շտապում է: Ոչ միայն այն պատճառով, որ Սիրիայում իր «սուրը փառքով դրել է պատյան», ու իր պես միջազգային մեկուսացման դատապարտված Իրանից, մասամբ էլ Թուրքիայից (իրականում` Ադրբեջանից) փորձում է պոկել առավելագույնը` կոնկրետ դեպքում քարշ տալով Ադրբեջանին ԵԱՏՄ` Ղարաբաղի հաշվին: Գումարած` իր խաղաղապահներին ղարաբաղյան գծում տեղակայելու անվերջանալի իդեֆիքսը, ինչին, գոնե Իրանը, երբեք ու երբեք չի համաձայնի (Իրանը «թաթախվել» է Եմեն-սուդիստներ խոր վեճի մեջ նաև)։ Իսկ հայկական կողմը չտվեց իր համաձայնությունը Նալբանդյան-Մամեդյարով մոսկովյան հանդիպմանն այն պարզ պատճառով, որ սպասում է, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Սերժ Սարգսյանի այցի ընթացքում: Չմոռանաք` այցը նախորդում է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը ևս:


գ) Եվ` ոչ միայն: Չերկնչենք ասելուց` այս օրերի եթե ոչ սենսացիան, ապա ամենամեծ «այսբերգը» Բենիամին Նեթանյահուի հրավերն էր` ուղղված ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Դուք էլ մտածեցիք` իսկ ինչու ո՛չ Սերժ Սարգսյանին: Այո, ինտրիգը, Իրանի հետ «լիչնի նեպրիյազն» ունեցող, Իրաքյան Քրդստանի անկախության «մունետիկ», Միացյալ Նահանգների տարածաշրջանային «աչք» Իսրայելի` Հայաստանին ուղղված այս քայլն ամրագրում է` տարածաշրջանում նոր խաղ է սկսվում: Ընդ որում` ոչ միայն այսբերգային, այլև անչափ նուրբ. Մամեդյարովին առայժմ մերժած Նալբանդյանի, այլ ոչ Սերժ Սարգսյանի հրավերը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ վերջին շրջանում հատուկ ուշադրություն և վերաբերմունք դրսևորող Իսրայելն ազդանշանում է` Հայաստանը, չնայած յուր «փոքր ածու և նսեմ ապրուստ» վիճակին, տարածաշրջանում լուրջ հետաքրքրություն է ներկայացնում (ու մի բացառեք, որ Նալբանդյանի Իսրայել այցին կհաջորդի նաև Սերժ Սարգսյանի այցը) և, որքան էլ պարադոքսալ է, խաղի կողմ է դառնում:
Հայոց իշխանությունները, կարծես, նույնպես «որսացել» են այդ ազդակները, սկսել են գրագետ «խաղալ»` ԵՄ-ից մինչև Հնդկաստան, Ռուսաստանից մինչև Իրան, ԱՄՆ-ից մինչև Իսրայել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ