«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ամփոփվել է աստղագիտական տարին

Ամփոփվել է աստղագիտական տարին
14.12.2017 | 17:05

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի է ունեցել 2017թվականի հաշվետու ժողովը, ամփոփվել Բյուրականի աստղադիտարանի տարվա գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի
և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար՝ Ռադիկ Կոստանյանը և ԲԱ
գիտաշխատողները։
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրել է տարվա
ընթացքում իրականացրած ծրագրերը։

Տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից:

Կարևորագույն գիտական արդյունքներից առանձնացրել հազվագյուտ տեսակի փոփոխական աստղի, մեծ հեռավորության վրա թզուկ ածխածնային աստղի, մեծ թվով փոփոխական ռադիոաղբյուրների հայտնաբերումը։ Տարվա ընթացքում 60-ից ավելի գիտական հրապարակումներ են եղել, 18 գիտաժողովներ, 27 սեմինարներ, 85 գիտական զեկուցումներ,
աստղադիտարանում գիտահետազոտական բաժիններ են ստեղծվել, իրականացվել է
արդյունավետ երիտասարդ գիտաշխատողների հավելավճարների ծրագիրը։ 2017թ.-ին
Թուրքիան անդամակցել է Հայսատանում գործող տարածաշրջանային աստղագիտական
կենտրոնին, ՀՀ բնապահպանության նախարարության եւ Բյուրականի աստղադիտարանի
միջև ստորագրվել է համաձայնագիր աստղադիտարանի տարածքում դենդրոպարկ
ստեղծելու նպատակով։ Սրանք իրականացված աշխատանքների մի փոքր մասն են
կազմում։


Աստղագիտական տարին ամփոփվել է 2018-ի աստղագիտական իրադարձությունների
օրացույցի ներկայացմամբ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS)
երիտասարդ աստղագետների Երվանդ Թերզյանի անվան մրցանակի եւ Գալիլեյան
ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրի հանձմամբ։

Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ