Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Հայ­կա­կան ազ­գա­նու­նով մար­դիկ ներ­սից ջախ­ջա­խում, քան­դում են մեր պե­տա­կա­նու­թ­յան հիմ­քե­րը»

«Հայ­կա­կան ազ­գա­նու­նով մար­դիկ ներ­սից ջախ­ջա­խում, քան­դում են մեր պե­տա­կա­նու­թ­յան հիմ­քե­րը»
19.11.2019 | 00:25

Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ ՄԱ­ՐԻ­ՆԱ ԽԱ­ՉԱՏՐ­ՅԱ­ՆԸ լուրջ կաս­կած­ներ ու­նի Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի հո­գե­կան ա­ռող­ջու­թ­յան վե­րա­բե­ր­յալ։ Վեր­ջերս նա դի­մել է գեր­մա­նա­կան կլի­նի­կա­նե­րից մե­կին՝ ներ­կա­յաց­րե­լով հա­մա­պա­տաս­խան ախ­տա­նիշ­նե­րը։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում տի­կին Խա­չատ­ր­յա­նը խո­սեց այս և այլ հար­ցե­րի շուրջ։

-Վեր­ջերս Դուք հա­ճախ եք երկ­րի վար­չա­պե­տի հո­գե­կան ա­ռող­ջու­թյան մա­սին խո­սում։ Ի՞նչն է Ձեր մտա­հո­գու­թյան ա­ռի­թը։
-Նախ ես Փա­շի­նյա­նին չեմ հա­մա­րում երկ­րի վար­չա­պետ, նա խա­բեու­թյամբ, քաղ­տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­մամբ, ժո­ղովր­դին մո­լո­րու­թյան մեջ գցե­լով, դար­ձել է վար­չա­պետ։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վար­չա­պե­տի ա­թո­ռը խա­բեու­թյամբ բռ­նա­զավ­թած անձ է։ Որ­պես 15 տար­վա բժշ­կա­կան փորձ ու­նե­ցող նյար­դա­վի­րա­բույժ, ինձ թույլ եմ տա­լիս ա­նել մի շարք եզ­րա­կա­ցու­թյուն­ներ։ Ճիշտ է, անց­նում եմ բժշ­կա­կան է­թի­կա­յի և բա­րո­յա­գի­տու­թյան սահ­մա­նը, բայց ինձ այդ ի­րա­վուն­քը տվել է ա­ռող­ջա­պա­հու­թյան ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձը։ Վեր­ջինս իր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին ան­վա­նեց հո­գե­կան հի­վանդ և ա­սաց, թե պի­տի նրա հո­գե­կան ա­ռող­ջու­թյամբ զբաղ­վեն, ու­ղար­կեն հո­գե­բու­ժա­րան։ Ե­թե ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի ա­ռա­ջին դեմքն է ի­րեն նման ո­րա­կում թույլ տա­լիս և ամ­բող­ջու­թյամբ քան­դում բժշ­կա­կան բա­րո­յա­գի­տու­թյան նոր­մե­րը, դուռ է բա­ցում մյուս բժիշկ­նե­րի ա­ռաջ։ Այս պա­հին Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար ախ­տո­րո­շում չեմ սահ­մա­նում, անհ­րա­ժեշտ է կա­տա­րել լուրջ հե­տա­զո­տու­թյուն­ներ։ Հաս­կա­նում եմ, որ այ­սօր ՀՀ-ում հո­գե­բու­ժա­կան կլի­նի­կա­նե­րի ղե­կա­վար­նե­րը կա­ղա­պար­ված են, ո­րոշ չա­փով կվա­խե­նան ու ճիշտ ախ­տո­րո­շու­մը չեն տա։ Որ­պես­զի որևէ բժշ­կի հար­վա­ծի տակ չդ­նեմ, ո­րո­շե­ցի դի­մել Գեր­մա­նիա­յի է­լի­տար հո­գե­բու­ժա­կան կլի­նի­կա­նե­րից մե­կին՝ նշե­լով կլի­նի­կա­կան նշա­ննե­րը, մոտ ա­պա­գա­յում պա­տաս­խա­նը կս­տա­նամ։
-Ի՞նչ ախ­տա­նիշ­ներ եք նկա­տել Փա­շի­նյա­նի մոտ։
-Իմ հա­մոզ­մամբ, պե­տու­թյան վար­չա­պե­տը պի­տի խո­սի երկ­րի զար­գաց­ման մա­սին, ոչ թե տա­րօ­րի­նակ երևույթ­նե­րի հետևից ընկ­նի։ Նման դեպ­քե­րում ո­րո­շա­կի կաս­կած­ներ են ա­ռա­ջա­նում՝ ար­դյոք այս մար­դը թմ­րա­նյու­թե՞ր է օգ­տա­գոր­ծում, ար­դյոք ալ­կո­հո­լիզ­մո՞վ է զբաղ­վում, ար­դյոք նրա հո­գե­կան ա­ռող­ջու­թյու­նը նոր­մա՞լ վի­ճա­կում է, թե՞ խն­դիր­ներ կան։ Ես նկա­տել եմ հետևյալ կլի­նի­կա­կան ախ­տա­նիշ­նե­րը. հե­տապ­նդ­ման զա­ռան­ցանք` օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի և դա­վա­դիր ու­ժե­րի տես­քով, տե­սիլք­ներ` սևազ­գեստ մարդ­կանց տես­քով, քն­կո­տու­թյուն, ստե­լու, աղ­քատ­նե­րի աչ­քի ա­ռաջ ան­հագ ու­տե­լու և նկա­րա­հան­վե­լու, գու­մար­ներ մս­խե­լու, շր­ջա­փակ­ման, ցույ­ցեր ա­նե­լու մո­լուցք­ներ։ Այս ա­մե­նին գու­մար­վում են նաև ան­հա­տա­կա­նու­թյան դի­սո­ցիա­տիվ խան­գա­րում (ան­ձի երկ­վու­թյուն)` ի­րեն Մոն­թե, Չե Գևա­րա, Պապ թա­գա­վոր, ժո­ղո­վուրդ, գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար ներ­կա­յաց­նե­լու ձևով, երկբևեռ ա­ֆեկ­տիվ խան­գա­րում` էյ­ֆո­րիա­յի և դիս­ֆո­րիա­յի նո­պա­նե­րի, մարդ­կանց պա­տե­րին տա­լու, աս­ֆալ­տին փռե­լու, ծնո­տը ջար­դե­լու ձևով, ա­նի­մաստ ծի­ծա­ղի և զայ­րույ­թի նո­պա­ներ, մարդ­կանց գլ­խի ներ­սը ա­ռանց հա­տուկ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի տես­նե­լու պն­դում (տես­նում է աղ­քա­տու­թյուն), պերսևե­րա­ցիա­ներ` բա­ռի, նա­խա­դա­սու­թյան, շարժ­ման, գոր­ծո­ղու­թյան հա­մառ և անն­պա­տակ կրկ­նու­թյուն՝ գի­տակց­ված կամ չգի­տակց­ված, հատ­վա­ծա­կան մտա­ծո­ղու­թյուն` ֆիլ­մե­րը միայն հատ­ված­նե­րով ըն­կա­լե­լու ձևով, հի­շո­ղու­թյան կո­րուստ` սե­փա­կան բա­ռե­րը, պն­դում­նե­րը, քն­նա­դա­տու­թյուն­նե­րը մո­ռա­նա­լը, ըն­կա­լում­նե­րի փսի­խո­սեն­սոր խան­գա­րում­ներ` պղ­ծու­թյուն­ներ քա­րո­զո­ղին ա­վան­դա­պաշտ ըն­տա­նի­քի մայր ան­վա­նե­լը, «տա­րած­քա­յին ագ­նո­զիա»` Կով­կա­սի մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րի ա­ղա­վաղ­մամբ (թեև սա կա­րող է լի­նել պար­զա­պես անգ­րա­գի­տու­թյան նշան)։ Իսկ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում գտն­վող եր­կիրն ի­րա­վունք չու­նի հո­գե­կան խն­դիր­ներ ու­նե­ցող, թեթևսո­լիկ ա­ռաջ­նորդ ու­նե­նա­լու, պի­տի ու­նե­նալ լուրջ, ա­դեկ­վատ, ծրագ­րեր ու­նե­ցող, ա­ռողջ ղե­կա­վար։
-Այ­սօր ու­նենք այն, ինչ ու­նենք։ Ի՞նչ ա­նել, որ ի­րա­վի­ճա­կը շտկ­վի։ Ան­հատ­նե­րի մա­կար­դա­կով ընդ­դի­մա­դիր­ներ կան, բայց չկա հա­վա­քա­կան ուժ, ո­րը կա­րող է այ­լընտ­րանք լի­նել գոր­ծող իշ­խա­նու­թյան հա­մար։
-Ա­ռա­ջին հեր­թին պետք է ու­նե­նալ ախ­տո­րո­շում։ Երբ կլի­նի մաս­նա­գետ­նե­րի հս­տակ պա­տաս­խա­նը, հա­սա­րա­կու­թյու­նը կո­րո­շի ինչ ա­նել։ Ի­րա­վա­ցի եք, մենք միա­վոր­վե­լու կա­րիք ու­նենք։ Մենք միշտ հա­մախ­մբ­վում ենք, երբ վտանգ ենք զգում, ինչ­պես պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Այ­սօր էլ պա­տե­րազ­մա­կան վի­ճակ է, բայց երկ­րի ներ­սում, ինչն ա­վե­լի վտան­գա­վոր է։ Հայ­կա­կան ազ­գա­նու­նով մար­դիկ ներ­սից ջախ­ջա­խում, քան­դում են մեր պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը։ Սա կան­խե­լու միակ ճա­նա­պար­հը հա­մախ­մբ­վելն է, ո­րին խան­գա­րում են քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րը։ Կու­սակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու­նեն տար­բեր հա­յացք­ներ, տար­բեր թի­մե­րի են ա­ջակ­ցում, հետևա­բար հնա­րա­վոր է այդ հա­յացք­նե­րի հա­մար կոնֆ­լիկտ­ներ ստեղծ­վեն։ Դրա հա­մար կա մի ելք՝ հա­մախ­մբ­վել սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի շուրջ, ո­րով­հետև բո­լոր մար­դիկ ու­նեն սո­ցիա­լա­կան նույն խն­դիր­նե­րը, ա­ռող­ջա­պա­հա­կան, կր­թա­կան հա­մա­կար­գե­րում առ­կա խն­դիր­նե­րը բո­լո­րին են վե­րա­բե­րում։ Սո­ցիա­լա­կան չի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բո­լո­րիս է հար­վա­ծում, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու, սո­ցիա­լա­կան հար­ցե­րով զբաղ­վե­լու փո­խա­րեն զբաղ­ված են հա­մա­սե­ռա­մոլ­նե­րի հա­մար եր­րորդ վար­չու­թյուն ստեղ­ծե­լով։ Սա աբ­սուրդ է։ Մեր երկ­րում օ­րեն­քը պի­տի գե­րա­կա լի­նի ու գոր­ծի բո­լո­րի հա­մար հա­վա­սար սկզ­բուն­քով։ Փա­շի­նյա­նը պի­տի գի­տակ­ցի, որ վաղն ինքն է օ­րեն­քի ա­ռաջ պա­տաս­խան տա­լու, ո­րով­հետև գա­լու են մար­դիկ, ո­րոնք գի­տակ­ցում են, որ ա­ռա­ջին պլա­նում միշտ հայ­րե­նիքն է։ Այ­սօր­վա քայ­լե­րով գնում ենք մեր պե­տա­կա­նու­թյու­նը, ար­ժեք­նե­րը կորց­նե­լու ճա­նա­պար­հով։ Օր ա­ռաջ հար­կա­վոր է սո­ցիա­լա­կան հար­ցե­րի շուրջ հա­մախմ­բում։ Տար­բեր սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող մար­դիկ կա­րող են հա­մախ­մբ­վել, մի­մյանց օգ­նել ու դրանք լու­ծել։ Խոս­քը ֆի­նան­սա­կան օգ­նու­թյան մա­սին չէ, այլ բա­րո­յա­կան, մաս­նա­գի­տա­կան։ Ա­մեն մե­կը պի­տի իր ռե­սուր­սը ներդ­նի, այ­սինքն՝ պե­տա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­կա­նա­ցում քա­ղա­քա­ցու ու­ժե­րով։
-Այ­սօր ընդ­դի­մա­դիր յու­րա­քան­չյուր խոսք, քն­նա­դա­տու­թյուն, շար­ժում նույ­նաց­վում է նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ և ար­ժա­նա­նում «նախ­կին ռե­ժի­մի ստ­րուկ­ներ» ո­րակ­մա­նը։ Ինչ­պե՞ս դուրս գալ հնի ու նո­րի տի­րույ­թից և ընդ­դի­մա­դիր ուժ ձևա­վո­րել։
-Յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի պի­տի ի­րեն հարց տա՝ ես նախ­կի՞ն եմ, թե՞ նոր։ Նա կտես­նի, որ ոչ նախ­կին է, ոչ նոր։ Ե­թե նախ­կին­նե­րը թա­լան­չի էին, ներ­կա­նե­րը հա­մա­սե­ռա­մոլ են։ Այդ մար­դը պի­տի ի­րեն հարց տա՝ ին­քը թա­լան­չի՞ է, թե՞ հա­մա­սե­ռա­մոլ։ Կհաս­կա­նա, որ այդ խմ­բե­րից ոչ մե­կին չի պատ­կա­նում։ Սա լրիվ կեղծ օ­րա­կարգ է, գնա­հա­տա­կան­ներ՝ մարդ­կանց մո­լո­րեց­նե­լու և վա­խեց­նե­լու հա­մար։ Իշ­խա­նա­զավթ­ման գոր­ծըն­թա­ցը մարդ­կանց մի­ջից վա­խը հա­նել է, նրանք հաս­կա­ցան, որ ի­րենց ձայ­նը նշա­նա­կու­թյուն ու­նի։ Այս մար­դիկ, ի­րենց նման­նե­րի հետ հա­մախ­մբ­վե­լով, կա­րող են եր­կիրն այս ճահ­ճից հա­նել։
-Ի՞նչ ձևով, է­լի փո­ղո­ցո՞վ։
-Սո­ցիա­լա­կան հա­մախ­մբ­մամբ հնա­րա­վոր է հաս­նել ցան­կա­լի ար­դյուն­քի։ Շա­տե­րը չեն ըն­դու­նում կու­սակ­ցու­թյուն­նե­րին, չեն ցան­կա­նում մաս­նակ­ցել քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, նրանց հու­զում են կոնկ­րետ սո­ցիա­լա­կան հար­ցե­րը։ Ա­յո, պի­տի վե­րա­դարձ չլի­նի նախ­կի­նին, բայց ներ­կան էլ ան­տա­նե­լի է։ Չի կա­րե­լի ներ­կա­յի հետ հար­մար­վել։ Կորց­նե­լու ենք այն ա­մե­նը, ինչն ազ­գա­յին է։ Պետք է ձևա­վոր­վի 3-րդ ու­ժը կամ ու­ժե­րը, ո­րոնք պի­տի հա­մա­գոր­ծակ­ցեն ազ­գա­յին, սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րի շուրջ։ Ես նույ­նիսկ հրա­վի­րում եմ ՔՊ-ի և «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ա­դեկ­վատ մարդ­կանց՝ մաս­նակ­ցե­լու այդ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ Մաս­նա­վո­րա­պես նկա­տի ու­նեմ նրանց, ով­քեր չեն ու­զում այ­լա­սե­րում գա Հա­յաս­տան, ով­քեր հաս­կա­նում են, որ հա­յոց լե­զուն, հայ գրա­կա­նու­թյու­նը, հայ ե­կե­ղե­ցին մեր պե­տու­թյան հիմ­քերն են։ Բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րում, քա­ղա­քա­կան ու­ժե­րում էլ կան և ա­դեկ­վատ, և շա­հա­մոլ մար­դիկ։
Օ­րերս հան­դի­պե­ցի քա­ղա­քա­ցի­նե­րի, ո­րոնք ան­պտ­ղու­թյան ծրագ­րի շա­հա­ռու էին, վր­դով­ված էին, քա­նի որ ի­րենց վս­տա­հեց­րել էին, թե ա­մեն ինչ անվ­ճար է, բայց ար­դեն հս­կա­յա­կան գու­մար­ներ են ծախ­սել։ Սու­տը, կեղ­ծի­քը, ան­հե­ռա­տե­սու­թյու­նը դար­ձել են պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Քա­ղա­քա­ցի­նե­րի գլ­խի տակ փա­փուկ բարձ են դնում, հե­տո այդ ողջ ի­րա­վի­ճա­կը շրջ­վում է ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի, օ­րի­նակ, բժիշկ­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի դեմ։ Մարդ­կանց ի­րար թշ­նա­մի են դարձ­նում, չի կա­րե­լի այս­պես պա­ռակ­տել բո­լո­րին։ Ա­ռան­ձին-ա­ռան­ձին ֆի­նան­սա­կան բա­րե­կե­ցու­թյուն ա­պա­հո­վե­լով, չենք ու­նե­նա բա­րե­կե­ցիկ ա­պա­գա։ Այ­սօր­վա հա­րուս­տը հա­մոզ­վա՞ծ է, որ վաղն իր ե­րե­խան աղ­քա­տու­թյան մեջ չի ապ­րե­լու։ Մենք չու­նենք սո­ցիա­լա­կան ար­դար պե­տու­թյուն։ Շա­տերն ա­սում էին, թո­ղեք, թող աշ­խա­տեն։ 1,5 տա­րի թո­ղե­ցինք, ու՞ր են տա­նում եր­կի­րը, ին­չի՞ են վե­րա­ծել խոր­հր­դա­րա­նը, այ­լա­սեր­ման քա­րոզ­չա­մե­քե­նա­յի՞։ Վեր­ջերս պատ­գա­մա­վո­րի ման­դատ ստա­ցած մի դե­րա­սա­նի (խոս­քը «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Ար­թուր Մա­նու­կյա­նի մա­սին է-Ռ. Խ.) հան­դի­պե­ցի ԱԺ-ի մուտ­քի մոտ, երբ ընդ­դեմ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ստո­րագ­րա­հա­վաք էինք ա­նում, այն­պես էր խո­սում ինձ հետ, կար­ծես ինքն աստ­ղե­րին է նս­տած, ես էլ ՀՀ վեր­ջին քա­ղա­քա­ցին եմ։ Ան­գամ ե­թե ես վեր­ջին քա­ղա­քա­ցին եմ, նա այդ­պես խո­սե­լու ի­րա­վունք չու­նի։
-Ա­սել է՝ 1,5 տա­րում այս իշ­խա­նու­թյունն ար­դեն ի­րա­կա­նու­թյու­նից կտր­վե՞լ է։
-Ամ­բող­ջու­թյամբ։ Մենք նա­խորդ­նե­րին էինք մե­ղադ­րում, մինչ­դեռ այս իշ­խա­նու­թյունն ի­րա­կա­նու­թյու­նից լրիվ է կտր­վել։ Չու­նեն սկզ­բունք­ներ, ու­նեն բա­րո­յա­կան ցածր ար­ժեք­ներ։ ՈՒ­սա­նող­նե­րը դուրս են ե­կել ու պա­հան­ջում են Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը։ Ի՞նչ է ա­սում Հա­րու­թյու­նյա­նը, ա­սում է՝ մի խումբ մար­դիկ են։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան բա­ցե­րը բարձ­րա­ձայ­նում ենք, հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում ենք ներ­կա­յաց­նում, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­թո­ռը զբա­ղեց­րած մարդն ա­սում է՝ մի խումբ մար­դիկ են։ Նույ­նը կրկ­նում են մյուս­նե­րը։ Սա պո­պու­լիզ­մի վրա հիմն­ված հա­տուկ քա­ղա­քա­կա­նու­թյուն է։ Հա­մա­րում են, որ ժո­ղո­վուրդն ի­րենք են, իսկ մնա­ցա­ծը՝ 2,5 մի­լիո­նը, մի խումբ մար­դիկ են։ Ես ու­զում եմ ի­րենց հի­շեց­նել, էն ձեր Նի­կոլ Փա­շի­նյա­նը չէ՞ր, որ ԱԺ-ում 7 տո­կոս ձայն ու­ներ, ո­րի մա­սին հեգ­նում էր Սերժ Սարգ­սյա­նը։ Բա ինչ­պե՞ս այս­պես ստաց­վեց։ Թող վեր-վեր չթռ­չեն, չմ­տա­ծեն, թե մի խումբ մար­դիկ են ընդ­դի­մա­խոս­նե­րը։ Ե­թե այ­սօր ընտ­րու­թյուն լի­նի, վս­տահ եմ, այդ 7 տո­կոսն էլ չեն հա­վա­քի։
-Այ­սինքն ըն­դա­մե­նը մեկ տա­րի ա­ռաջ 80 տո­կոս վս­տա­հու­թյան քվե ու­նե­ցող իշ­խա­նու­թյու­նը այ­սօր 7 տո­կոս էլ չի կա­րող հա­վա­քել։
-Դեռ կան մար­դիկ, ո­րոնք, Փա­շի­նյա­նի սի­րած բա­ռամ­թեր­քով ա­սեմ, օգտ­վում են ներ­կա­յիս իշ­խա­նու­թյան կե­րակ­րա­տաշ­տից։ Դրա հա­մար նրանք սի­րո խոս­տո­վա­նու­թյուն­ներ են ա­նում, Փա­շի­նյա­նի տար­բեր օր­գան­ներն ու­տե­լու մր­ցույթ­ներ հայ­տա­րա­րում։ Ի­մա՝ ու­նեն անձ­նա­կան շահ։ Բայց այս մար­դիկ պի­տի գի­տակ­ցեն, որ այդ ա­մե­նը ժա­մա­նա­կա­վոր է, պի­տի մի­միայն հայ­րե­նի­քի շա­հի հետևից գնալ։ Այ­սօր ման­կա­վա­ճա­ռու­թյան մա­սին ենք ար­դեն խո­սում, ո­րի մա­սին մենք հա­ճախ են բարձ­րա­ձայ­նել, դրա­նից հե­տո ԱԱԾ-ն 30 մա­նուկ­նե­րի վա­ճառ­քի մա­սին հա­ղոր­դագ­րու­թյուն է տա­րա­ծել։ Բայց չտե­սանք, որ դրա­նից հե­տո որևէ հի­վան­դա­նո­ցի տնօ­րեն պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեր։ Մեծ հարց է նաև, թե ին­չու է այս մա­սին հոդ­վածն ա­ռա­ջի­նը տպ­վում «Հայ­կա­կան ժա­մա­նակ»-ում։ Իշ­խա­նա­կան կայ­քով, թեր­թով է դա հրա­պա­րակ­վում, ին­չու՞։ Քա­նի դեռ մենք ու­նենք Ֆեյս­բու­քում հայ­հո­յող­ներ, պե­տա­կան շա­հն անձ­նա­կան շա­հից ստո­րա­դա­սող­ներ, մեր խն­դիր­նե­րը չեն վե­րա­նա։ Մարդ­կանց հետ լուրջ աշ­խա­տանք­ներ պի­տի տա­նել, զրու­ցել, ընդ­գր­կել սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րի մեջ։ Մար­դիկ ի­րենք կա­րող են շարժ­ման ա­ռաջ­նորդ դառ­նալ։ Ե­թե մարդն իր ժա­մա­նա­կը, գի­տե­լի­քը ներդ­նում է ընդ­հա­նուր գոր­ծի հա­մար, կլի­նի զար­գա­ցում։
-1,5 տա­րի ա­ռաջ մար­դիկ ոգևո­րու­թյամբ դուրս ե­կան փո­ղոց, բայց հի­մա կա­մաց-կա­մաց հիաս­թա­փու­թյան ա­լի­քը մե­ծա­նում է, կհա­ջող­վի՞ նո­րից ոտ­քի հա­նել մարդ­կանց։
-Շատ կարևոր է, թե ին­չի շուրջ ես մարդ­կանց հա­մախմ­բում։ Մարդ­կանց հա­մախմ­բել էր «Մեր­ժիր Սեր­ժին» կար­գա­խո­սը, հար­թա­կից որևէ քա­ղա­քա­կան տեքստ, ծրա­գիր չի հն­չեց­վել։ Աս­վել է ըն­դա­մե­նը՝ ոչ մի մուկ և ձուկ չի պլս­տա­լու, բո­լո­րին պա­տե­րին ենք ծե­փե­լու, փռե­լու ենք աս­ֆալ­տին։ Հար­թա­կից հն­չել են հա­կաի­րա­վա­կան հրա­հանգ­ներ, մարզ­պետ­ներ աշ­խա­տան­քից ա­զատ­վե­ցին։ Քա­ղա­քա­ցի­նե­րի ոգևո­րու­թյու­նը սրա­նով էր պայ­մա­նա­վոր­ված։ Քաղ­տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­մամբ մարդ­կանց զոմ­բիաց­րել էին։ Ա­վե­լին, մաս­նա­գետ­ներ կան, ո­րոնք չեն բա­ցա­ռում նաև օ­դում հա­տուկ նյու­թե­րի տա­րա­ծու­մը, ո­րոնք ան­ջա­տում են մարդ­կանց գի­տակ­ցա­կա­նը և նույն ա­լի­քի մեջ մտց­նում։ Այդ ա­լի­քի տակ չըն­կան այն մար­դիկ, ո­րոնք ու­նեն կր­թա­կան, գի­տա­կան ո­րո­շա­կի մա­կար­դակ, ան­ցած ու­ղի։ Պետք չէ մարդ­կանց միայն լո­զունգ­նե­րի ներ­քո հա­վա­քել։ Ա­սա­ցին՝ Սեր­ժին, Սա­շի­կին կկա­լա­նա­վո­րենք, նրանց գո­ղա­ցած փո­ղե­րը հետ կբե­րենք ու մար­դիկ լավ կապ­րեն։ Մարդ­կանց հար­կա­վոր է հա­մախմ­բել մի­մյանց օգ­նե­լու, գործ ա­նե­լու գա­ղա­փար­նե­րի շուրջ։ Երբ մարդ­կանց միան­գա­մից մեծ հույ­սեր ես տա­լիս, հե­տո ա­մեն ինչ կորց­նում են, հայ­տն­վում են դեպ­րե­սիվ վի­ճա­կում, գլ­խում ար­տա­գաղ­թե­լու միտք է ա­ռա­ջա­նում։
-Վերևում նշե­ցիք, որ ներ­սում իշ­խա­նու­թյուն­նե­րը պա­տե­րազմ են հայ­տա­րա­րել: Ձեր դի­տարկ­մամբ, հատ­կա­պես ո՞ր ո­լորտ­ներն են հայ­տն­վել այդ թի­րա­խում։
-Ա­ռա­ջին ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյու­նը կր­թու­թյունն է, ո­րը խայ­տա­ռակ վի­ճա­կի է հա­սել։ Այս հար­ցում մե­ղադ­րում եմ բո­լո­րին, ո­րոնք այս հար­ցում պա­տաս­խա­նա­տու են ե­ղել, նրանք մեր պե­տու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն են ա­րել։ Այ­սօր փոր­ձում են հիմ­նա­հա­տակ քան­դել այս ո­լոր­տը, քա­նի որ հար­վա­ծի տակ է մեր լե­զուն։ Կր­թու­թյան նա­խա­րա­րի ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձը 4 տող չի կա­րող ան­գիր ա­նել, էլ չա­սեմ, որ դա պի­տի 4-րդ դա­սա­րա­նից ար­դեն ի­մա­նար, ա­վե­լին. կաս­կած­ներ ու­նեմ, որ մեր հիմն էլ չգի­տի։ Մեր դպ­րոց­նե­րում և ման­կա­պար­տեզ­նե­րում տա­րի­ներ շա­րու­նակ, հի­մա ա­վե­լի ակ­տիվ ներ­մու­ծում են պղ­ծու­թյուն­նե­րի քա­րոզ։ 3-6 տա­րե­կան­նե­րի հա­մար հի­մար գր­քույկ էին տպել, որն ա­ռող­ջա­պա­հա­կան, էլ չա­սեմ սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյան տե­սան­կյու­նից խիստ վտան­գա­վոր է։ Յու­րա­քան­չյուր ծնող պի­տի ու­շա­դիր լի­նի, թե իր ե­րե­խան ում հետ է շփ­վում, և դպ­րո­ցում ինչ են դա­սա­վան­դում։
Հա­ջորդ հար­վա­ծը ե­կե­ղե­ցուն են հասց­նում, ո­րով ու­զում են մեր պե­տու­թյու­նը պար­զա­պես ոչն­չաց­նել։ Ռազ­մա­վա­րա­կան մյուս ուղ­ղու­թյունն ա­ռող­ջա­պա­հու­թյունն է, ե­թե չու­նես ա­ռողջ բնակ­չու­թյուն, չես ու­նե­նա­լու աշ­խա­տող, զին­վոր, նոր սե­րունդ։ ՈՒ­ղիղ հար­վա­ծի տակ է նաև մեր ըն­տա­նի­քի ինս­տի­տու­տը։ Ա­պաս­տա­րան­ներ են ստեղ­ծում, ա­մեն ձևով ու­զում են մտ­նել ըն­տա­նիք­ներ, որ­պես­զի բա­ժա­նու­թյուն­նե­րի տո­կոսն ա­վե­լաց­նեն։ Սար­սա­փե­լին այն է, որ այս ա­մե­նին մաս­նակ­ցում են հա­յի ազ­գա­նու­նով մար­դիկ, ո­րոնք հա­նուն փո­ղի սե­փա­կան մորն էլ կվա­ճա­ռեն։ Մեր պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի գե­նե­րալ­նե­րի վար­կա­բեկ­ման ար­շավ է սկս­վել։ Մեր ե­րե­խան այ­սօր ի՞նչ է տես­նում՝ վար­կա­բեկ­վել են գե­նե­րալ­նե­րը, բժիշկ­նե­րը, ու­սու­ցիչ­նե­րը։ Ե­րե­խան մտա­ծում է` գնամ դառ­նամ գե­նե­րալ, որ հե­տո ինձ հայ­հո­յե՞ն։ Այն­պես են ա­նում, որ մեր ե­րե­խա­նե­րը ե­րա­զեն դառ­նալ տրանս­գեն­դեր, մա­րի­խուա­նիստ։ Այ­սինքն, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի փո­փո­խու­թյուն է տե­ղի ու­նե­նում։ Երբ դու մեր ար­ժե­հա­մա­կար­գը ծաղ­րում ես, մարդ­կանց ա­սում ես՝ հե­տամ­նաց, ու­զում եմ ա­սել՝ ե՞ս եմ հե­տամ­նա­ցը, որ ազ­գա­յին ար­ժեք­ներն եմ գո­վա­բա­նում, թե՞ դուք, որ ի­րար քր­տինք շն­չե­լով, մինչև այ­սօր հան­րա­յին տրանս­պոր­տում ի­րար գիրկ նս­տած երթևե­կում եք։ Ինձ շատ ան­հան­գս­տաց­նում է այն, որ դր­սի խմ­բակ­ներն ի­րենց ա­պազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար օգ­տա­գոր­ծում են մեր ե­րի­տա­սարդ­նե­րին։ ԱԺ-ում, կա­ռա­վա­րու­թյու­նում կան մար­դիկ, ո­րոնք ու­նեն ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ, նրանց տվել են ո­րո­շա­կի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ, ա­պազ­գա­յին ար­ժեք­ներ սեր­մա­նել ու որ­պես գոր­ծիք օգ­տա­գոր­ծում են մեր պե­տու­թյան դեմ։ Այդ մարդ­կանց ըն­դա­մե­նը կա­սեմ՝ իմ խիղ­ճը տան­ջում է, որ մենք պե­տու­թյունն այն օ­րի ենք հասց­րել, որ ձեզ օգ­տա­գոր­ծում են մեր պե­տու­թյան դեմ։ Ես պատ­րաստ եմ իմ բո­լոր ռե­սուրս­նե­րը ներդ­նե­լու, որ ձեզ հետ պա­հեմ այդ ազ­գա­կոր­ծան ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մից։


Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ