Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էն «լո­բով ճա­շը» չեք կե­րել, է՞…

Էն «լո­բով ճա­շը» չեք կե­րել, է՞…
24.09.2020 | 23:41

Հա­յաս­տա­նի ա­վան­դա­կան կու­սակ­ցու­թյան՝ ՀՅԴ-ի, դր­սի կա­ռույց­նե­րից մե­կում քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում­նե­րի առն­չու­թյամբ ու­շագ­րավ ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել։ Ե­թե Հա­յաս­տա­նի դաշ­նակ­ցու­թյունն ընդ­գծ­ված հա­կաիշ­խա­նա­կան մո­տե­ցում ու­նի, պատ­րաստ­վում է իշ­խա­նա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նել, ա­պա ԱՄՆ-ի ՀՅԴ կա­ռույ­ցում միան­գա­մայն այլ ի­րո­ղու­թյուն­ներ են։ Մեր աղ­բյու­րի պնդ­մամբ՝ կու­սակ­ցու­թյան ա­մե­րի­կյան կա­ռույ­ցի ան­դամ­նե­րի գրե­թե զգա­լի հատ­վա­ծը Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան կողմ­նա­կից­ներն են, նրանք ա­նըն­դու­նե­լի են հա­մա­րում հա­կաիշ­խա­նա­կան հան­րա­հա­վաք­ներն ու դրան միտ­ված քա­ղա­քա­կան վար­քա­գի­ծը։


Սա­կայն տե­ղի ՀՅԴ ան­դամ­ներն անդ­րդ­վե­լի են, նրանք այս իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ բո­լոր հա­շիվ­նե­րը փա­կել են և ընդ­դի­մա­դիր դաշ­տում են աշ­խա­տում, ին­չը ա­մե­րի­կյան «ըն­կեր­նե­րին» այն­քան էլ հա­ճո չէ։ Այս­տեղ են ա­սել՝ ե­կեք Հա­յաս­տան, մեր «լո­բով ճա­շը» մեզ հետ կե­րեք, նոր մեր հա­լը կհաս­կա­նաք։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ